Սրտանոթային հիվանդություններից մահացությունը կազմում է 48,3 %. 2020-21 թթ․ իրադարձությունների հետևանքով աճ է գրանցվել․ Դիանա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Ցանկացած երկրում սրտանոթային հիվանդությունները հանդիսանում են առողջապահական համակարգի գերակա հիմնախնդիրներից մեկը։ Սրտանոթային հիվանդություններով հիվանդացության ցուցանիշները բավականին բարձր են։ ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում սրտանոթային հիվանդություններից մահացությունը կազմում է յուրաքանչյուր տարի շուրջ 16, 6 միլիոն։ 2020-ին գրանցվել է 17 114 դեպք, 2021-ին՝ 16 589 »,- այս մասին այսօր «Սրտի համաշախարհային օր. Սրտի անհետաձգելի վիրահատություններ (stent for life) ծրագրի արդյունքները» թեմայով ասուլիսում հայտնեց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ Դիանա Անդրեասյանը։

«Հայաստանում հիվանդություններից մահացության կառուցվածքում սրտանոթային հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը։ Սրտանոթային հիվանդություններից մահացությունը Հայաստանում կազմում է 48,3 %։ Նախորդ տարվա համեմատ, մահացության թվի նվազում է գրանցվել 525 դեպքով։ 2020-21 թթ․ իրադարձությունների հետևանքով աճ է գրանցվել»,- նշեց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ մինչև 70 տարեկան տղամարդկանց շրջանում, կանանց համեմատ, մահացությունը զգալիորեն բարձր է՝ շուրջ 2 անգամ: Պատճառներից մեկ ոչ առողջ ապրելակերպն է՝ ծխախոտի օգտագործում, զարկերակային բարձր ճնշում, ֆիզիկական թերակտիվություն, ճարպակալում, աղի չարաշահում: ՀՀ առողջապահության նախարարության hիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը նշեց, որ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում, որոնք ուղղված են մահացության ցուցանիշի նվազմանը, հասարակության շրջանում իրազեկվածության բարձրացմանը:

Անդրեասյանն ընդգծեց, որ սրտանոթային հիվանդությունների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, հիվանդացության և մահացության ցուցանիշի բարելավումը ՀՀ առողջապահության նախարարության հիմնական խնդիրներից մեկն է:

Մանրամասները՝ տեսանյութում։