Թուրքական դատարանը լրագրողին ազատազրկման է դատապարտել Էրդողանին վիրավորելու համար

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ստամբուլի դատարանը լրագրող Սաբահեթթին Օնկիբարին դատապարտել է 11 ամիս 20 օրվա ազատազրկման՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Youtube-ի իր ալիքում վիրավորելու համար, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Դատարանի որոշումից հետո Օնկիբարն ասել է, որ իր խոսքերը հանցագործության տարր չեն պարունակում և պատիժը տրվել է՝ քննադատությունը ճնշելու համար։

«Ես դիմում եմ նախագահին։ Ե՛վ նա, և՛ ես ապրում ենք Անկարայում, և այն վայրը, որտեղ կատարվել է ենթադրյալ հանցագործությունը, Անկարան է։ Երբ իրավիճակն այսպիսին է, ինչո՞ւ է նա համառորեն գործը բացել Ստամբուլի Անատոլիայի դատարանում և ինչո՞ւ դատավարությունը տեղի ունեցավ այնտեղ՝ չնայած բողոքներին։ Ի՞նչ կա սրա հետևում»,- ասել է լրագրողը։

Սա գործիք է, որը սովորաբար օգտագործվում է Անկարայի կողմից՝ կառավարությանը քննադատողներին նկատողություն անելու համար, վիրավորանքի մեղադրանքները հաճախ վերաբերում են նախագահի հասցեին հնչող մեկնաբանություններին, թեև քաղաքացիներին մեղադրում են նաև կառավարության արժեքները վիրավորելու մեջ:

Հավելենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախորդ տարի հայտարարել էր, որ նախագահին վիրավորող օրենքը, որով հազարավոր մարդիկ հետապնդման են ենթարկվել, պետք է փոխվի։

Էմմա Չոբանյան