RSF-ն կոչ է անում Ալիևի վարչակազմին՝ դադարեցնել շվեդ լրագրողի նկատմամբ հետապնդումները Բաքվի կոռուպցիոն սխեմաների և ԼՂ-ի մասին հրապարակումների պատճառով

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը (RSF) կոչ է անում դադարեցնել շվեդ անկախ լրագրող Ռասմուս Կանբեքի դեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմնակիցների զրպարտչական արշավը, հատկապես՝ թվիթերյան հարթակում։ Կազմակերպությունը կոչ է անում նաև Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեին հիշեցնել Ադրբեջանի դեսպանին՝ հարգել մամուլի ազատությունն ու լրագրողական անկախությունը։

«Ռասմուս Կանբեքի դեպքը տիպիկ է, թե ինչպես է Ալիևի կառավարությունը փորձում ահաբեկել լրագրողներին և խարխլել մամուլի ազատությունը եվրոպական երկրներում, նույնիսկ Շվեդիայում, որը մամուլի ազատության օրինակ է։ Չբավարարվելով սեփական երկրում բազմակարծության ջախջախմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները չեն վարանում իրենց սահմաններից դուրս հետապնդել քննադատող լրագրողներին: RSF-ը պահանջում է վերջ տալ այս ոտնձգություններին և կոչ է անում Շվեդիայի իշխանություններին, հատկապես՝ արտաքին գործերի նախարար Անն Լինդեին, հիշեցնել Ադրբեջանի դեսպանին լրագրողական անկախության սկզբունքի մասին»,- ասել է կազմակերպության Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ժաննա Կավելիեն։

«Իսլամաֆոբ», «ահաբեկիչ», «լրտես», «հայկական լոբբիի կողմից ֆինանսավորվող»․ սրանք այն վիրավորանքներից ու մեղադրանքներից որոշներն են, որոնց Թվիթերում ենթարկվում է շվեդ լրագրողը Ադրբեջանի մասին իր հոդվածների պատճառով, հատկապես՝ Blankspot առցանց ամսագրի համար։ Նա Լեռնային Ղարաբաղի մասին գրել է որպես տարածաշրջանի, որը հայկական մեծամասնություն ունի, որտեղ երկարամյա հակամարտությունը կրկին բռնկվել է։ Նշվում է, որ լրագրողը գրում է նաև Ադրբեջանի կողմից կաշառքների օգտագործման մասին՝ «խավիարային դիվանագիտության ու լոբբիստական գործունեության մեջ»։

Լրագրողական կազմակերպությունը նշում է, որ ադրբեջանական տրոլները և Շվեդիայում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները մայիսին սկսել են ջանասիրաբար հարձակվել Կանբեքի վրա Twitter-ում, անմիջապես այն բանից հետո, երբ նա գրել է Շվեդիայի ԱԳՆ-ի կողմից ֆինանսավորվող վերլուծական կենտրոնի՝ Ադրբեջանի կառավարության հետ կապերի մասին: RSF-ի վերլուծության համաձայն՝ Կանբեքի հաշիվը հիշատակվել է գրեթե 900 թվիթում սեպտեմբերի 1-ից 21-ը՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի 113-ի դիմաց: Դա այն դեպքում, երբ նա օգոստոսին արգելափակել է 150 հաշիվ՝ ատելության բովանդակության պատճառով:

«Չափանզանց ինտենսիվ էր։ Համեմատության համար ես ստիպված էի ամենաքիչը ավելի քան 300 օգտահաշիվ արգելափակել անցյալ տարվա ընթացքում»,- ասել է լրագրողը։

Կանբեքի հետապնդման հետ կապված հեշթեգներից մեկը #FaceOfCorruption-ն է, որն օգտագործվում է նաև Ադրբեջանի կառավարությանը քննադատող ԱՄՆ քաղաքական գործիչներին հետապնդելու համար: Այս հեշթեգի առաջին օգտագործումը լրագրողի նկատմամբ եղել է օգոստոսի 29-ին:

Ադրբեջանական համայնքի անդամների այս հարձակումներն ուղղված են նաև Blankspot-ի խմբագիր Մարտին Շիբիին՝ լրագրող, որը ստացել է մի շարք մրցանակներ, այդ թվում՝ RSF Sweden Press Freedom Prize:

Շվեդիայում Ադրբեջանի դեսպան Զաուր Ահմեդովն ուշադիր հետևում է Blankspot-ին և կապ է հաստատել առնվազն վեց շվեդական լրատվամիջոցների և հրատարակիչների հետ, ներառյալ՝ Göteborgs-Posten օրաթերթը և «P1 Medierna» ռադիոհաղորդման խմբագրությունը, որպեսզի կասկածի տակ դնի Կանբեքի անկախությունը: Նրա նկատմամբ նա նաև թվիթերում է հարձակումներ գործում և կիսվում նրանց մասին զրպարտչական արտահայտություններով, որոնք երբեմն ուղեկցվում են մուլտֆիլմով: Սա այն է, ինչ նա արել է սեպտեմբերի 19-ին, օրինակ՝ վերաթվիթելով ադրբեջանցի դիզայների զրպարտիչ թվիթը, որում Կանբեքին մեղադրում է կոռուպցիայի մեջ և Blankspot-ին անվանում «իսլամաֆոբ և թուրքաֆոբ պորտալ»: Դեսպանը ջնջել է թվիթը այն բանից հետո, երբ RSF-ն նրանից էլփոստով բացատրություն է խնդրել։

«Նման վարքագիծը միջազգային դիվանագիության համար խայտառակություն է»,- ասել է կազմակերպության Շվեդիայի բաժնի ղեկավար Էրիկ Հալկյաերը։

Երբ նա սկսել է  պաշտպանել Կանբեքին և Շիբիին ու կոչ է անել վերջ տալ ոտնձգություններին Twitter-ում, հարձակման է ենթարկվել անանուն տրոլների կողմից, որոնք կասկածի տակ են դնում RSF-ի՝ մամուլի ազատության և անկախ, բարոյական լրագրության պաշտպանությունը: Դեսպանն այնուհետ գրեթե դադարեցրել է լրագրողի մասին թվիթները, սակայն մյուսների կողմից Կանբեքի և Blankspot-ի նկատմամբ առցանց ոտնձգություններն ուժեղանում են։

Դեսպանը հերքել է  տրոլների օգտագործումը և նշել, որ ադրբեջանական համայնքի անդամներն ունեն «հետևողական զրպարտություններին պատասխանելու իրավունք»: Սակայն դեսպանը ո՛չ լրագրողի, ո՛չ էլ լրատվամիջոցի դեմ որևէ դատական հայց չի ներկայացրել։

Կազմակերպությունը նշում է, որ Կանբեքն անցանկալի անձ է ճանաչված Ադրբեջանում և գտնվում է սև ցուցակում, որը 2021 թվականի հունվարից չի թարմացվում, սակայն այնտեղ առկա են 130 լրագրողներ, որոնք նախկինում այցելել են Լեռնային Ղարաբաղ։

Կանբեքը, որը 2019 թվականից լուսաբանում է հակամարտությունը և գիրք է գրում այդ մասին, 2022 թվականի հուլիսին առաջին անգամ մերժվել է մուտք գործել Լեռնային Ղարաբաղ Հայաստանի տարածքով՝ պաշտոնապես անվտանգության նկատառումներից ելնելով, ոչ պաշտոնապես՝ ռուսական խաղաղապահ ուժերի թելադրանքով։ Արգելքից հետո, ըստ կազմակերպության, Կանբեքը գնացել է Հայաստանի հարավային սահման, որտեղ նրան կանգնեցրել ու հինգ օրվա ընթացքում  10 անգամ հարցաքննել են ռուսական և հայկական ուժերը։

Էմմա Չոբանյան