«Եռաբլուր»-ում ոստիկանության գործողությունների հետ կապված ՔԿ-ում վարույթ է սկսվել

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Հիշեցնենք՝ Անկախության տոնի լուսաբացին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջադեպ էր տեղի ունեցել։ «Եռաբլուր»-ում դեռ գիշերվանից հավաքվել էին զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ, որոնք դեմ էին Հայաստանի Անկախության 31-ամյակի առիթով զինվորական պանթեոն Նիկոլ Փաշինյանի այցին։ Ոստիկանության կարմիր և սև բերետավորները բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկել 44-օրյա պատերազմի զոհերի 37 ծնողների։ Ծնողներն իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների մուտքը պանթեոն փորձում էին թույլ չտալ՝ պնդելով, որ հենց նրանք են իրենց որդիների մահվան թիվ մեկ մեղավորը։ Միջադեպին հետևեց 32 ՀԿ-ների հայտարարությունը՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականի պահանջով։ Փոխարենը, հրաժարականի փոխարեն՝ ոստիկանության գործողությունների առնչությամբ Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն սկսվեց։

Ռոզա Վարդանյան