Անկախության օրվա միջոցառումը Գառնու տաճարում հետաձգվել է
Քաղաքականություն
19.09.2022 | 17:32ՀՀ Կառավարությունը հետաձգել է Անկախության օրվա առիթով նախատեսված միջոցառումները։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեցին վարչապետի աշխատակազմից։
Նշենք, որ Factor.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ այդ օրը Գառնիում տեղի է ունենալու «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը։ Ինչպես արդեն նշել էինք՝ միջոցառումների կազմակերպման համար Կառավարությունը մեկ անձից գնման ընթացակարգով 155 մլն դրամի ծառայություններ է ձեռք բերել։
Չնայած Կառավարությունը հետաձգել է միջոցառումները, Գառնիի տաճար տանող ավտոճանապարհն ինտենսիվ ասֆալտապատվում է։ Factor.am-ին Գառնիում շինարարները փոխանցել են, որ իշխանություններից ցուցում կա՝ մինչև սեպտեմբերի 21-ն ավարտել աշխատանքները։
Նարեկ Կիրակոսյան