Սոթքի դպրոցը թիրախավորվել էր․ Ադրբեջանը խաթարել է 25 հազար աշակերտի կրթության իրավունքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 10:43
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
01.07.2026 | 10:29
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Պենզան․ հարձակման է ենթարկվել պաշտպանական գործարան
01.07.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 1-ի դրությամբ
01.07.2026 | 10:03
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.41%-ով և կազմել 3978.70 դոլար
01.07.2026 | 09:48
ՄԻՊ-ը կարևորում է ընտրելու իրավունքի սահմանափակման նախագծերի շուրջ հանրային քննարկումները
01.07.2026 | 09:33
Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր սպիտակագլուխ անգղի
01.07.2026 | 08:52
ԱԱ-2026. Մեքսիկան 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
Բոլորը

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում փաստացի խաթարվել է ուսումնական հաստատությունների սովորողների կրթության իրավունքը: ԿԳՄՍ նախարարությունը որոշել է այդ մարզերի բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններին, ըստ անհրաժեշտության, տրամադրել արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով:

Ջերմուկցի Նինան սեպտեմբերի 14-ին սովորականի պես դպրոց պիտի գնար, բայց Ադրբեջանի սկսած ագրեսիան դպրոցի ճամփան թեքեց դեպի Էջմիածին։

«Համադասարանցիներս առաջին հերթին մտածում են, թե ինչպես ընտանիքներով դուրս գան քաղաքից, մտածում են իրենց առաջին անհրաժեշտության իրերը դուրս հանելու մասին։ Չգիտենք՝ արձակուրդը երբ կավարտվի, բայց բոլորն էլ կուզեն օր առաջ վերադառնալ իրենց դպրոցներ»,- ասում է Նինան։

Նա, ինչպես քաղաքի բնակիչ մյուս կանայք ու երեխաները, ստիպված էր հեռանալ հրետակոծության ու հրթիռակոծության թիրախ դարձած Ջերմուկից։ Քաղաքի կրթահամալիրի 12-րդ դասարանի աշակերտի համար ուսումնական տարին վճռորոշ է․ պետք է կողմնորոշվի մասնագիտության ընտրության հարցում։ Անսպասելի հարձակումը, սակայն, փոխել է բոլոր ծրագրերը։ Հիմա Նինան ընտանիքի հետ տեղավորվել է Արմավիրի մարզի Շահումյան գյուղում։

«Ընդհանուր առմամբ, 172 դպրոցների մասին է խոսքը, որտեղ ունենք շուրջ 25 հազար աշակերտներ, և որոնք այս պահին չեն հաճախում դպրոց, խախտված է նրանց կրթության իրավունքը։ Եվ խոսում ենք նաև 69 մանկապարտեզների մասին, որտեղ շուրջ 6000 նախադպրոցական տարիքի երեխաներ կան: Իհարկե, վտանգված է նաև տվյալ բնակավայրերի քոլեջների, ուսումնարանների, ինչպես նաև արտադպրոցական հաստատությունների գործունեությունը»,- նշում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և հավաքված փաստերի ուսումնասիրությունը վկայում են, որ սեպտեմբերի 13-14-ը Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում քաղաքացիական բնակչությունը և կենսական հանրային ենթակառուցվածքները, այդ թվում՝ ուսումնական հաստատությունները, գտնվել են ադրբեջանական Զինված ուժերի չտարբերակված թիրախավորման ներքո՝ խախտելով քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, միջազգային իրավական ակտերով երաշխավորված մի շարք իրավունքներ:

«Սեպտեմբերի 12-13-ի առավոտյան ավելի ինտենսիվ է դարձել հատկապես դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին հրետակոծությունը, ինչը ևս փաստում է, որ իրավիճակը ռիսկային է, վտանգավոր, թիրախավորված շատ գործողություններ կան խաղաղ բնակչության նկատմամբ։ Այսպիսով, հարյուրավոր երեխաներ զրկված են կրթության իրավունքից։ Մինչդեռ մենք «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով, Ժնևյան կոնվենցիայով իրավունքի տեսանկյունից լուրջ խախտումներ ենք արձանագրում»,- շեշտում է ՄԻՊ Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան