ԱԻՆ Փրկարար ծառայության բուժապահովման ծառայողները մեկնել են Վայոց ձոր
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության ծառայողները սեպտեմբերի 15-ին ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով գործուղվել են Վայոց Ձորի մարզ:
Նպատակն է՝ ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների հետ համատեղ իրականացնել բժշկական աջակցության և այլ գործառույթներ։