ՄԻԵԴ-ը վճռել է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո դատավորների և դատախազների ձերբակալումն անօրինական է

Լուրեր

05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռել է, որ Թուրքիայում 230 դատավորների և դատախազների նախնական կալանքը 2016 թվականին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ձախողված հեղաշրջումից հետո անօրինական է, և որոշել, որ Անկարան յուրաքանչյուրին պետք է 5000 եվրո վճարի՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

ՄԻԵԴ-ը որոշել է, որ «Աթամանն ու մյուսներն ընդդեմ Թուրքիայի», «Բայրամը և մյուսներն ընդդեմ Թուրքիայի», «Գելեշը և մյուսներն ընդդեմ Թուրքիայի» գործերով 209 դիմումատուների «նախնական կալանքը չի կատարվել օրենքով սահմանված կարգով»։ «Ուլուսոյն ու մյուսներն ընդդեմ Թուրքիայի» գործի դեպքում դատարանը նշել է, որ 21 դիմումատուների կալանքի հիմքերը «հիմնավոր բնույթ չեն կրում»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արդարադատության համակարգի անդամները ձերբակալվել էին հեղաշրջման ձախողված փորձից հետո՝ որպես Գյուլենի շարժման ճնշման միջոց։ Շարժումը ոգեշնչված է ԱՄՆ-ում բնակվող թուրք գործիչ Ֆեթուլլահ Գյուլենից, որին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է հեղաշրջման փորձի մեջ։

Անհաջող հեղաշրջման փորձից հետո թուրքական կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն և պետական կառույցների զանգվածային մաքրում իրականացրեց՝ հեղաշրջման դեմ պայքարի պատրվակով: Ավելի քան 130,000 պետական ծառայողներ, այդ թվում՝ 4,156 դատավորներ և դատախազներ, ինչպես նաև Զինված ուժերի 29,444 անդամներ հեռացվել էին աշխատանքից՝ «ահաբեկչական կազմակերպություններին» ենթադրյալ անդամակցության կամ նրանց հետ առնչությունների համար։

Էմմա Չոբանյան