Քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրինագծի նախնական տարբերակը

Լուրեր

15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
15.09.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը, որի նպատակն է կարգավորել նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտը` ապահովելով նոր ինստիտուցիոնալ մոտեցումներ և թիրախային զարգացում․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) տնօրեն Տաթևիկ Գասպարյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍ նախարարության լիցենզավորման գործակալության, հանրակրթության, արհեստագործական և միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթության վարչությունների և այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ, նախագծի մշակման գործընթացում ներգրավված միջազգային կառույցների փորձագետներ:

Կարևորելով քննարկումը` ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ մշակվող նոր նախագիծն աշխատանքային փուլում է, դեռևս չի հրապարակվել իրավական ակտերի e-draft.am հարթակում:

«Հաշվի առնելով, որ մշակվող փաստաթուղթը հիմնարար օրենք է լինելու արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտի համար, մենք կարևորում ենք, որ աշխատանքային տարբերակը լայնորեն քննարկվի շահագրգիռ բոլոր կողմերի հետ և ծագող բոլոր հարցերը ստանան պատասխան ու մինչև հրապարակվելն ունենան հիմնավորում»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նոր նախագծով առաջարկվող հիմնական մոտեցումները, նշել է, որ գործող «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2005 թվականին, որի մի շարք դրույթներ այս տարիների ընթացքում խմբագրվել և լրամշակվել են:

Նոր օրենքի նախագծի մշակումները Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և «Շվեյցարիայի եկեղեցու oգնություն» (HEKS/EPER) կազմակերպության փորձագիտական աջակցությամբ սկսվել են մոտ երկու տարի առաջ:

Ըստ Ժաննա Անդրեասյանի` ներկայացվող նախագծի նախնական տարբերակը քննարկվել է թիրախային տարբեր խմբերի, այդ թվում՝ ՄԿՈՒ հաստատությունների տնօրենների, ոլորտի փորձագետների, սոցիալական գործընկերների, պետական այլ գերատեսչությունների մասնակցությամբ: Քննարկումներ են նախատեսվում նաև գործատուների հետ:

«Ակնկալում ենք, որ վերջնական տարբերակում կունենանք նաև հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկներ, որոնք կքննարկվեն միասնական փաթեթով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ընդգծելով, որ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որն ամբողջությամբ նոր փաստաթուղթ է, համահունչ է կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի նախագծին:

Պետության քաղաքականությունը ոլորտում միասնական դարձնելու նպատակով առաջարկվում է հրաժարվել ուսումնական հաստատությունների համար գործող օրենքում կիրառվող «քոլեջ» և «ուսումնարան» տեսակավորված ձևակերպումներից և անցում կատարել միասնական «քոլեջ» բնորոշմանը` նկատի ունենալով, որ այնտեղ կարող են իրականացվել ինչպես միջին մասնագիտական, այնպես էլ արհեստագործական կրթական ծրագրեր:

«Նոր նախագիծն ինստիտուցիոնալ մեխանիզմներ է առաջարկում աշխատանքի վրա հիմնված ուսուցման և դուալ կրթության մոդելի համար, որը 2017 թվականից սկսած փորձարկվել է 10-ից ավելի հաստատություններում և առկա է բավարար փորձ: Առաջարկվող լուծումները հիմնված են դրական փորձի վրա, որոնք նախագծի շրջանառության փուլում կարող են լրամշակվել»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ փոխնախարարի` նախագծի նոր կարգավորումները մեծացնում են մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի ներառականությունը, որն այս ոլորտում դեռևս լուրջ խնդիր է: Հստակեցվում են որակավորումների ոլորտային շրջանակի (ՈՈՇ) և կրեդիտային համակարգի ներդրման մեխանիզմները, ինչը կօգնի ճանաչելի դարձնել կրթական ծրագրերի արդյունքը` ապահովելով համադրելիություն և փոխանցելիություն կրթության այլ մակարդակներ: Ըստ այդմ` քննարկվող նախագիծը որոշակի առնչություններ և հատման կետեր ունի նաև հանրակրթության ու բարձրագույն կրթության ոլորտները կարգավորող օրենքների հետ:

«Պետք է ներդրվի հաստատություններում աշխատողների մասնագիտական զարգացման և վարձատրության բարելավման փոխկապակցության համակարգ: Այս խնդիրը հընթացս կլուծենք` ընթացիկ փոփոխություն կատարելով գործող օրենքում, նաև հասկանալով, որ նոր նախագծի ընդունումն ավելի երկար ժամանակ է պահանջելու»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով` ՄԿՈՒ ոլորտում նույնպես նախատեսվում է դասավանդողների ատեստավորում, որի արդյունքների հիման վրա կբարձրացվեն նաև աշխատավարձերը:

«Ընթացիկ և հրատապ մի շարք այլ հարցերի լուծումներ ևս կիրականացվեն գործող օրենքի փոփոխությամբ` նոր օրենքին թողնելով հիմնարար փոփոխությունները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` մասնավորապես առանձնացնելով պետական պատվերի ձևավորման հարցը:

Քննարկման մասնակիցներին «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագծով առաջարկվող հիմնական փոփոխություններն ու նորույթները ներկայացրել են փորձագետներ Նորա Սարգսյանը և Մարինե Հակոբյանը:

Առաջարկվող փոփոխությունների և նոր կարգավորումների վերաբերյալ ծավալվել է ակտիվ քննարկում: Քննարկումներն ու նախագծի լրամշակման աշխատանքները կշարունակվեն: