Գերմանիան վերսկսում է Բունդեսվերի առաքելությունը Մալիում

Լուրեր

27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
27.11.2026 | 19:25
ՍԴ նախագահի ընտրությունը տապալած Երվանդ Խունդկարյանի որդին վարչական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդ է
Բոլորը

Գերմանիան սեպտեմբերի 6-ին վերսկսել է Բունդեսվերի առաքելությունը Մալիում, որը դադարեցվել էր գրեթե մեկ ամիս առաջ՝ արևմտաաֆրիկյան երկրի կառավարության հետ տարաձայնությունների պատճառով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այժմ զինվորները կարող են կրկին պարեկություն իրականացնել Գաոյի սահմաններից դուրս»,- գրել է Բունդեսվերը Twitter-ում:

Օգոստոսի 12-ին Գերմանիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Մալիում կայունացման նպատակով ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը (MINUSMA) Բունդեսվերի մասնակցության մասին՝ «մինչև հետագա ծանուցումը»։
Այս որոշման պատճառ է համարվել նոր անձնակազմ տեղափոխելու համար թռիչքի իրավունքի հերթական մերժումը։ Նման իրավունք չի տրվել՝ չնայած տեղի իշխանությունների համապատասխան խոստմանը։

Բացի այդ, ռուսական ուժեր են նկատվել Գաոյի օդանավակայանում, ինչը ֆրանսիական զորքերի դուրսբերումից հետո մեծացնում է Բեռլինի մտահոգությունը Մալիում ռուսական ռազմական ներկայության ընդլայնման վերաբերյալ։

Նշենք, որ հունիսի վերջին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ևս մեկ տարով երկարաձգեց Մալիում խաղաղապահ առաքելությունը։

Տաթև Ֆռանգյան