Հանել եռօրյա ծանուցման պահանջը․ նախագծով առաջարկվում է թաքնված աշխատուժի բացահայտման համար ստուգումներն անցկացնել առանց ծանուցման․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է ԱԺ պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է վերացնել առողջապահական և աշխատանքի իրավունքի ոլորտում վերահսկողություն իրականացնելիս ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնելու մասին պահանջը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության արդյունավետության բարձրացում:

Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ ըստ էության, օրենքում խմբագրական բնույթի փոփոխություն է առաջարկվում։

«Հստակեցնում ենք, որ թաքնված աշխատուժի և ոչ պատշաճ աշխատանքային պայմանագրի դեպքերի բացահայտման համար ստուգումները պետք է իրականացնել առանց ծանուցման եռօրյա ժամկետը պահպանելու։ Նպատակը ոչ թե խնդիրը հայտնաբերելը և տնտեսվարողին պատժելն է, այլ իրական պատկերն ունենալը, թե արդյո՞ք ունենք ստվերային՝ թաքնված զբաղվածություն»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։