Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի անդամ-նախարար Բակիտժան Սագինտաևին

Լուրեր

19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
19.11.2026 | 15:30
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Չինաստանում անցկացված միջազգային ծրագրին
19.11.2026 | 15:21
Բաքուն արդարացրել է հայ գերիների շինծու դատավճիռները և Ֆրանսիային կոչ արել «զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»
19.11.2026 | 15:10
Փաշինյանը՝ իր հրաժարականի պայմանի մասին // Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
19.11.2026 | 14:30
Բաքուն Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններ է ակնկալում․ Հաջիև
19.11.2026 | 14:22
Արցախի և Հայաստանի միավորման քաղաքական օրակարգ չկա, որովհետև Արցախում հայեր չեն ապրում․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 14:21
Թրամփի, Սի Ցզինպինի և Պուտինի միջև բանակցություններն ավարտվել են․ հանդիպումը 1,5 ժամ է տևել
Բոլորը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ-նախարար Բակիտժան Սագինտաեւի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

«Նախարար Խաչատրյանը, ողջունելով ներկաներին, բարձր է գնահատել ԵՏՀ գործունեությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ երկրների միջեւ համագործակցության ու առեւտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից:

Բակիտժան Սագինտաեւն իր հերթին նշել է, որ Հայաստանը եւ ԵԱՏՄ-ն երկարամյա հաջող համագործակցության փորձ ունեն, ինչի շրջանակում բազմաթիվ համատեղ ծրագրեր եւ նախաձեռնություններ են իրականացվել: Նա ողջունել է ներկա տնտեսական իրավիճակում ՀՀ կառավարության՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու մասնավոր ներդրումների խթանմանն ուղղված քայլերը, կարճաժամկետ եւ երկարաժամկետ գործողությունների ծրագրերը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տնտեսական եւ բիզնես ներդրումների ներգրավման եւ փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ կայուն գործընկերային կապերի ամրապնդման վերաբերյալ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։