«Սա դեռ առաջին քայլն է». Կարեն Գիլոյանն ընդունել է ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության հաղթող Գոռ Կարապետյանին

Լուրեր

19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
19.11.2026 | 15:30
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Չինաստանում անցկացված միջազգային ծրագրին
19.11.2026 | 15:21
Բաքուն արդարացրել է հայ գերիների շինծու դատավճիռները և Ֆրանսիային կոչ արել «զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»
19.11.2026 | 15:10
Փաշինյանը՝ իր հրաժարականի պայմանի մասին // Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
19.11.2026 | 14:30
Բաքուն Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններ է ակնկալում․ Հաջիև
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ներկայացուցիչներին. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Հանդիպմանը ներկա են եղել ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը, մարզիչ Վահե Թորոսյանը և ձյուդոիստ Գոռ Կարապետյանը, որը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը գրանցած վերջին հաջողության առթիվ շնորհավորել է Գոռ Կարապետյանին և հույս հայտնել, որ վերջինս կշարունակի քրտնաջան աշխատել մեծահասակների պայքարում ևս հաջողությունը զարգացնելու ուղղությամբ. «Ձյուդոյում երբեք այսպիսի հաջողություն չէինք ունեցել: Ձյուդոն այսօր շատ է բարդացել, 81 կգ-ն էլ ինքնին բարդ քաշային կարգ է: Շատ ուրախ եմ, որ հասաք այսպիսի նվաճման, բայց սա դեռ առաջին քայլն է: Պետք է չբավարարվել ունեցածով և ձգտել ավելիին: Գիտեմ, թե որքան կիրթ, նպատակամղված մարզիկ ես և շատ նվիրված ես քո մարզաձևին: Վստահ եմ՝ մեծերի տատամիում ևս մեծ նվաճումներ կունենաս»:

Oգոստոսի 24-28-ն անցկացված աշխարհի առաջնությանը ձյուդոյի պատանեկան հավաքականը մասնակցել է 5 մարզիկով` Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ: Հայաստանի մարզական պատիվը պաշտպանել են նաև Գոռ Սաֆարյանը (50 կգ), Վահե Աղասյանը (55 կգ), Էրիկ Սաղաթելյանը (55 կգ) և Արսեն Հայրապետյանը (90 կգ), որոնք, սակայն, մեդալ չեն ապահովել:

Գոռ Կարապետյանը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան է, նրա անձնական մարզիչը Վահե Թորոսյանն է: Ավելի վաղ այս մրցաշրջանում Գոռ Կարապետյանը դարձել էր նաև Եվրոպայի փոխչեմպիոն և օլիմպիական մանկապատանեկան փառատոնի բրոնզե մեդալակիր:

Պատանեկան մրցաշարերում ձյուդոիստներն այս տարի արդեն 8 մեդալ են նվաճել՝ 2-ը Եվրոպայի առաջնությունից, 2-ը՝ Եվրոպայի գավաթից, 3-ը՝ Եվրոպական օլիմպիական փառատոնից և 1-ը՝ աշխարհի պատանեկան առաջնությունից: Սա աննախադեպ արդյունք է հայկական ձյուդոյի համար:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանն այս հաջողությունը կապում է ֆեդերացիայի ճիշտ և նպատակաուղղված գործունեության, մարզիչների ու մարզիկների քրտնաջան աշխատանքի և թիմային ջանքերի հետ: Մարզչի խոսքով՝ իրենք արդեն կոտրել են այն կարծրատիպը, թե Հայաստանում ձյուդոն չի կարող հաջողություն ունենալ:

Հիշեցնենք՝ Գոռ Կարապետյանն աշխարհի պատանեկան առաջնության 1/16 եզրափակչում 1 րոպե 12 վայրկյանում հաղթանակի էր հասել Խորվաթիայի ներկայացուցչի նկատմամբ, 1/8 եզրափակչում հայ մարզիկը հաղթել էր Նիդեռլանդների ներկայացուցչին, քառորդ եզրափակչում Գոռը դարձյալ ժամանակից շուտ հաղթանակ էր տարել ադրբեջանցի մարզիկի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում ուժեղ էր գտնվել սերբ մրցակցից: Եզրափակչում էլ Գոռ Կարապետյանը մրցել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Ալիշեր Սամանովի հետ և տպավորիչ հաղթանակի հասել՝ նվաճելով հաղթողի տիտղոսը:

Հայ ձյուդոիստներն այժմ նախապատրաստվում են սեպտեմբերի 15-17-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալիք Եվրոպայի երիտասարդների առաջնությանը: Հովհաննես Դավթյանի խոսքով՝ թիմի կազմը գրեթե որոշված է, իսկ առաջնությունից սպասելիքները մեծ են»,- ասված է հաղորդագրությունում։