Ադրբեջանն իր զինանոցը համալրելու համար համագործակցում է 50 երկրի հետ․ Թուրքիայի և Իսրայելի հետ նոր զինատեսակների գնման պայմանագրեր են ստորագրվելու

Լուրեր

09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
Բոլորը

Բաքուն համագործակցում է ավելի քան 50 երկրների առաջատար ընկերությունների հետ՝ իր ռազմատեխնիկական զինանոցը համալրելու համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ռազմատեխնիկական ոլորտում աշխարհի առաջատար երկրների հետ համագործակցությունը զարգացնելուց բացի՝ Ադրբեջանը զարգացնում է իր կարողությունները նաև հայրենական պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Ներկայում Ադրբեջանը սերտորեն համագործակցում է աշխարհի ավելի քան 50 երկրների առաջատար ընկերությունների հետ ավիացիայի, նավիգացիայի, սարքաշինության և այլ ուղղություններում, տարեցտարի մեր երկրի ռազմարդյունաբերական ձեռնարկություններում արտադրվող արտադրանքի ծավալն ավելանում է»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտպանության չորրորդ միջազգային ցուցահանդեսի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևն էլ հայտարարել է, որ Բաքուն «ADEX» 4-րդ միջազգային պաշտպանական և «Securex Caspian» 13-րդ միջազգային ցուցահանդեսների շրջանակում Թուրքիայի և Իսրայելի հետ պայմանագրեր է ստորագրելու նոր զինատեսակների գնման վերաբերյալ։

«Թուրքիայի հետ միասին աշխատում ենք այնպիսի զինատեսակների վրա, որոնք նախատեսված են 10-15 տարի հետոյի համար։ Այսինքն՝ մենք նայում ենք ապագային։ Մենք նույնիսկ 20 տարի առաջ են նայում»,- հայտարարել է Գուլիևը։

Էմմա Չոբանյան