Ադրբեջանի լրատվամիջոցների հերթական կեղծիքը․ օտարալեզու ադրբեջանական կայքերով Շուշիում հայերի «վանդալիզմի» մասին քարոզչական նյութեր են տարածվում

Լուրեր

05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական անգամ կեղծիքով փորձում են մանուպուլացնել ու հիմարեցնել սեփական հանրությանն ու ցանկալին ներկայացնել որպես իրականության։ Մասնավորապես, ադրբեջանական քարոզչամիջոցներն ակտիվորեն տեղեկություն են տարածում, թե միջազգային մամուլում հրապարակումներ են եղել Շուշիի մասին, որտեղ, իբր, հայերը «բարբարոսություններ» են արել ու «վանդալիզմով» զբաղվել։

Նախ՝ ադրբեջանական լրատվականները սկսեցին գրել, որ ֆրանսիական Lagazetteaz.fr-ում հրապարակվել է «Շուշի, 30 տարի անց» ֆիլմը, որում պրոֆեսոր Էլչին Ահմեդովը պատմում է «հայերի կողմից ավերված իր տան մասին»։

Այնուհետև ադրբեջանական քարոզամեքենան սկսեց գրել, որ այս նույն ֆիլմը հրապարակվել է նաև ավստրիական մամուլում՝ Dasfazit.at կայքում, որը հղում է կատարում վերոնշյալ ֆրանսալեզու կայքին։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերանշյալ լրատվամիջոցները ադրբեջանական քաղոզչամեքենայի գործիքներից են Ֆրանսիայում ու Ավստրիայում, դրանք պարզապես օտարալեզու ադրբեջանական լրատվականներ են։

Մասնավորապես, ֆրանսիական Lagazetteaz.fr անվան մեջ az-ի առկայությունն արդեն իսկ հուշում է, որ այն ադրբեջանական է։ Ավելին, կայքը հիմնադրել է Ադրբեջանի քարոզչամեքենաներից Trend լրատվական գործակալությունը։ Ի դեպ, կայքի գլխավոր տնօրեն Ժան Միշել Բրյունն այս տարի ապրիլին Արցախի գրավյալ հայկական Շուշիում մասնակցում էր Ադրբեջանի հերթական քարոզչական համաժողովին։

Ավստրիական Dasfazit.at-ը ևս պատկանում է Ադրբեջանին։ Հենց կայքում է նշվում, որ գործադիր տնօրենն Ալթայ Ալասգարովն է և այն նույնպես պատկանում է Trend գործակալությանը։

Էմմա Չոբանյան