Մշակութային ժառանգությունը չունի ազգություն. այն համաշխարհային է. Ալֆրեդ Քոչարյան

Լուրեր

05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 17:07
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռագործության վարչության գլխավոր տնօրեն Ահմադ Համզեզադեհին՝ հայտնում են նախարարությունից։

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները շարունակվում են դարեր ի վեր՝ ժամանակի հետ միայն ամրապնդվելով և խորանալով:

«Դրա մասին վկայում են իրականացվող և նախատեսվելիք ծրագրերը. մասնավորապես՝ առկա է մշակութային ժառանգության ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համատեղ հայտեր պատրաստելու փորձ. այս պահին ունենք ընթացիկ մեկ հայտ: Ընդհանուր ժառանգության պահպանման լավ օրինակ է Երևանի սրտում գտնվող Կապույտ մզկիթը»,- նշել է փոխնախարարը և հավելել, որ ՀՀ-ն մասնակցում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության և ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցվելու գործընթացին:

Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը՝ Ալֆրեդ Քոչարյանը փաստել է, որ Իրանի քաղաքացիները զբաղեցնում են 3-րդ տեղը Հայաստան կատարած այցելությունների շարքում: Նրա խոսքով՝ այս ամենին նպաստում են նաև ցուցահանդեսները, որոնց կողմերը մասնակցում են փոխադարձ սկզբունքով: Փոխնախարարը հավաստիացրել է՝ հայկական կողմը պատրաստ է քննարկել նոր նախագծեր և նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը: Ահմադ Համզեզադեհն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև սերտ կապը բազմադարյա պատմություն ունի:

Նրա խոսքով՝ Իրանի նոր կառավարության առաջնահերթություններից մեկն է զարգացնել հարաբերությունները հարևան երկրների հետ, որի համար կապող օղակ են սահմանակից նահանգները: Ըստ Ահմադ Համզեզադեհի՝ Արևելյան Ատրպատականը հանդիսանում է Իրանի խոշորագույն նահանգներից մեկը, որտեղ բազմաթիվ արդյունավետ նախագծեր են իրականացվում հարևան երկրների հետ: Նա տեղեկացրել է, որ նահանգում առկա է շուրջ 4000 մշակութային ժառանգություն, որից 4 գործ համաշխարհային հաստատում են ստացել, այդ թվում՝ 5 եկեղեցիներ՝ Սուրբ Ստեփանոս, Սուրբ Թադեի, Սուրբ Մարիամի և այն:

«Բոլոր այս եկեղեցիների պահպանման աշխատանքներն իրականացնում ենք Թավրիզի հայ համայնքի հետ համագործակցությամբ, և դա վառ ապացույց է՝ ինչքան մեզ համար կարևոր է հայկական մշակութային ժառանգությունը: Որևէ տարբերություն չկա՝ դրանք հայկական են, թե իրանական. այդ կոթողները պատկանում են համայն աշխարհին»,- նշել է նա՝ հավելելով, որ Թավրիզի հայ համայնքի հետ իրականացվում է նաև ավելի քան 150 գիր ու գրականության վերամշակման գործընթաց՝ հայկական թանգարանում դրանք տեղակայելու նպատակով: Նա նաև առաջարկել է կազմակերպել փոխադարձ այցելություններ երկու երկրների՝ համաշխարհային հաստատում ստացած եկեղեցիներ՝ զբոսաշրջությունը զարգացնելու համար:

Ահմադ Համզեզադեհը շնորհակալություն է հայտնել Մատենադարանում իրանական գրականության, ինչպես նաև Կապույտ մզկիթի պահպանման համար: Նա առաջարկել է համատեղ ուժերով հասնել մզկիթի՝ համաշխարհային հաստատմանը: Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Իրանում հայկական մշակույթի պահպանության համար. «Մշակութային ժառանգությունը չունի ազգություն. այն համաշխարհային է և բոլորինս է: Նույն մոտեցումը մեր բոլոր գործընկերներից ակնկալում ենք նաև Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման համար»:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև թանգարանային, արծաթագործության, ձեռարվեստի և հուշարձանների վերականգնման ու պահպանության ոլորտներում փորձի փոխանակման հնարավորությանն առնչվող հարցեր: