Ջո Բայդենը ցավակցել է Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ

Լուրեր

09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցավակցություն է հայտնել ԽՍՀՄ  առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ, հայտնում է VOA-ն։

«Երբ նա եկավ իշխանության, Սառը պատերազմն արդեն տևել էր գրեթե 40 տարի, իսկ կոմունիզմը՝ ավելի երկար՝ կործանարար հետևանքներով։

Խորհրդային մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ քաջություն ունեցան խոստովանելու, որ ինչ-որ բան պետք է փոխվի: Որպես Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ ես տեսել եմ, որ նա անում էր դա և շատ ավելին:

Որպես ԽՍՀՄ առաջնորդ նա աշխատել է նախագահ Ռեյգանի հետ՝ կրճատելու  երկու երկրների միջուկային զինանոցները՝ ի հանգստություն ամբողջ աշխարհի մարդկանց, ովքեր աղոթում էին միջուկային սպառազինությունների մրցավազքի ավարտի համար: Տասնամյա կոշտ քաղաքական ռեպրեսիաներից հետո նա ժողովրդավարական բարեփոխումներ իրականացրեց»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ։

«Հեշտ է հասկանալ, թե ինչու է նա այդքան մեծ հարգանք վայելում ամբողջ աշխարհում շատ-շատերի շրջանում: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և ընկերներին, ինչպես նաև բոլոր նրանց, որոնք շահել են ավելի լավ աշխարհի հանդեպ նրա հավատից»,- եզրափակել է Բայդենը:
«Դա հազվագյուտ առաջնորդի արարք էր, ով ուներ երևակայություն՝ տեսնելու, որ հնարավոր է այլ ապագա և քաջություն՝ վտանգելու իր ողջ կարիերան դրան հասնելու համար: Արդյունքն ավելի ապահով աշխարհն է և ավելի շատ ազատություն միլիոնավոր մարդկանց համար»,- ասված է հայտարարության մեջ:
«Նույնիսկ պաշտոնը թողնելուց տարիներ անց նա դեռ լրջորեն զբաղված էր։ Երբ պարոն Գորբաչովը այցելեց Սպիտակ տուն 2009 թվականին, մենք երկար խոսեցինք ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջուկային զինանոցների կրճատման ուղղությամբ մեր երկրների շարունակական աշխատանքի մասին: Հեշտ էր հասկանալ, թե ինչու են այդքան շատ մարդիկ ամբողջ աշխարհում նրան այդքան բարձր գնահատում»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Տաթև Ֆռանգյան