«Պուտինի ներկայությունը ՀՀ-ում բավական շատ է». ինչ են պատմում բերման ենթարկված ռուս ակտիվիստները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2024 | 18:19
Ռուսական ինքնաթիռից 250 կգ-անոց ռումբն ընկել է ՌԴ Բելգորոդի շրջանի դպրոցի վրա
20.11.2024 | 18:19
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպանին
20.11.2024 | 18:11
Անկարան «Զանգեզուրի միջանցքը» Բաքվի հետ կարևոր տրանսպորտային նախագիծ է համարում, օդային տագնապ Կիևում․ ԼՈՒՐԵՐ
20.11.2024 | 18:09
Հաջորդ տարի կունենանք համապարփակ զեկույց․ ՀՀ-ում մեկնարկում է ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի գնահատման գործընթաց
20.11.2024 | 18:00
Կրեմլը մերժել է Ուկրաինայում հակամարտությունը սառեցնելու տարբերակը
20.11.2024 | 17:52
Փաշինյանը Մանկավարժական համալսարանում ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի նկարագիրը
20.11.2024 | 17:44
ԱՄՆ-ն Ուկրաինայի ԶՈՒ-ին թույլատրել է բրիտանական Storm Shadows-ներով հարվածել Ռուսաստանի խորքին․ Times
20.11.2024 | 17:35
Քաղաքապետարանի նախկին գլխավոր մասնագետը ՀՀ-ին կվերադարձնի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով վճիռ
20.11.2024 | 17:31
Պահանջում ենք դադարեցնել Ադրբեջանի դեմ քայլերը․ Բաքուն իր հերթին է Ֆրանսիայի դեսպանին կանչել ԱԳՆ
20.11.2024 | 17:25
Դավիթ Խուդաթյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից
20.11.2024 | 17:17
Ովքեր են Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության եզրափակիչ  դուրս եկած Հայաստանի հավաքականի  մարզիկները
20.11.2024 | 17:05
Հայաստանն ու Իսպանիան բազմաշերտ համագործակցության մեծ ներուժ ունեն տնտեսության․ ՀՀ նախագահը՝ դեսպանին
20.11.2024 | 16:54
«Զանգեզուրի միջանցքն» Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտի ամենամեծ նախագիծն է․ Թուրքիայի տրանսպորտի նախարար
20.11.2024 | 16:46
Կիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային հարձակման տագնապ է հայտարարվել
20.11.2024 | 16:41
Կիևում Իսպանիայի և Իտալիայի դեսպանությունները նույնպես հայտարարել են ժամանակավորապես փակվելու մասին
Բոլորը

«Ուզում եմ, որ Պուտինը Հայաստանում ավելի քիչ լինի, քան կա։ Իսկ նրա ներկայությունն այստեղ բավական շատ է»:

Ռուս բլոգեր, ակտիվիստ Յուրի Ալեքսեևը Երևանի Ազատության հրապարակում երեկվա հակապատերազմական ակցիայի կազմակերպիչն ու համակարգողն է։ Առիթը Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմի կես տարին էր։ Factor TV-ի հետ զրույցում պատմում է, որ իրենք իրազեկել էին Երևանի քաղաքապետարանին՝ հայտնելով հանրահավաք և երթ անցկացնելու մտադրության մասին։ Ասում է՝ քայլերթը սկսելուց առաջ ոստիկանները, այդ թվում՝ կարմիր բերետավորներ մոտեցել են իրենց, ասել, որ ակցիան չեղարկվում է, և սկսել են բերման ենթարկել։  

«Նրանք ասացին, որ մեր քայլերթը, իբրև, վիրավորական բնույթ է կրում։ Դա միանգամայն անհեթեթ է, քանի որ մենք ունենք ծրագիր, որը ներկայացրել ենք քաղաքապետարանին, այնտեղ ամեն ինչ գրված է՝ «Ո՛չ պատերազմին», «Պուտինին՝ Հաագա», այսինքն՝ բանտ, և «Ազատություն քաղբանտարկյալներին»։ Եվ մեր բոլոր պաստառներն էլ դրա շրջանակում էին, ոչ մի նորարարություն։ Ընդ որում՝ մինչ այդ մենք տարբեր նման քայլերթեր ենք անցկացրել, ես բազմաթիվ անգամներ պիկետներ են արել, ամեն ինչ նորմալ էր, երբեք ոչ մի խնդիր չի եղել, իսկ այս անգամ ինչ-որ բան տեղի ունեցավ, այսինքն՝ այս օրերին այնպիսի մի բան է տեղի ունեցել, վարչական համակարգում հրաման է եղել այն մասին, որ պետք է արգելել մեզ ցույցեր անցկացնել։ Ըստ էության՝ ոստիկանությունը խափանեց մեր միջոցառումը, մեզ ոստիկանական բաժանմունքներ տարան։ Նրանց խնդիրն էր, որ մենք Պուտինի և պատերազմի դեմ ցույցի դուրս չգանք։ Ընդ որում՝ հենց մենք՝ ռուսաստանցիներս»,- պատմում է Յուրին:

Բերման ենթարկվածների շարքում է եղել նաև ռուս հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը, որը 2018 թվականին ակտիվորեն լուսաբանում էր թավշյա հեղափոխությունն ու հետհեղափոխական շրջանը։ Ընդհանուր առմամբ, բերման է ենթարկվել ակցիայի 22 մասնակից՝ հիմնականում նրանք, ովքեր եղել են պաստառներով։ Ոստիկանությունից Factor TV-ին ասացին, որ նրանք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, իսկ թե ինչ պահանջ են ներկայացրել ոստիկանները, չպարզաբանեցին։

Ռուս ակտիվիստները մեզ հետ զրույցում վստահեցնում են, որ ոստիկաններն իրենց որևէ հստակ պահանջ չեն ներկայացրել, իսկ ոստիկաական մեքենան նստեցնելուց հետո պահանջել են անջատել հեռախոսները։ Ոստիկանների գործողությունների հետևանքով ակցիայի մասնակիցներից, որոնց շարքերում նաև հայեր են եղել, նաև մարմնական վնասվածք ստացողներ են եղել։ Բերման ենթարկվածները սահմանված ժամկետում ազատ են արձակվել։

Ակտիվիստների բերման ենթարկվելուց հետո ակցիան դադարեցվել է։ Քաղհասարակության կազմակերպությունները խոստորեն դատապարտում են Ազատության հրապարակում բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության գործողությունները։ 

«Ականատես ենք լինում հետադիմական և բռնատիրական երկրներում կիրառվող պրակտիկայի ներդրման մեր երկրում: Մարդու իրավունքները, հավաքների ազատությունը և խոսքի ազատությունը գերագույն արժեք պետք է լինեն Հայաստանում»,- ասվում է հայտարարությունում։

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հիշեցնում է, որ վերջին շրջանում  անգամ անհնազանդության ակցիաներից, ագրեսիվ ցույցերից շատերի ժամանակ մասնակիցները բերման չեն ենթարկվել։ Այդ դեպքում ինչո՞ւ են պատշաճ իրազեկում իրականացրած խաղաղ ակցիայի մասնակիցներին բերման ենթարկում։ 

«Ոստիկաններին, ոստիկանապետին, մեծարգո և գերաշնորհ պարոն Նիկոլ Փաշինյանին հարցրեք՝ ինչպե՞ս եղավ, որ այլադնակ բարքերը հետ են գալիս, ժողովրդավարության բաստիոն Հայաստանում պատերազմի դեմ խաղաղ ցույցի ելած մարդանց բռնել-տանե՞լ։ Կոնցլագերական ավանդույթները սահուն կերպով վերադառնում են, իշխանությունը պարտավոր է բացատրություն տալ և մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,- նշում է Բարսեղյանը:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը վստահ է՝ ոստիկանները նման գործողությունների չէին դիմի, եթե դրանք համաձայնեցված չլինեին գործող իշխանությունների հետ։ 

«Հենց սկզբից բերման են ենթարկվել հավաքի կազմակերպիչները, այսինքն՝ իմացել են՝ ում են տանելու, երկրորդ՝ չեն թույլ տվել անգամ բացել պաստառները, ոստիկաններն իրենց վրա են վերցրել փորձագետի դերը և որոշումներ են կայացրել, թե դրանք ժողովուրդների միջև ատելություն սերմանող բովանդակություն ունեցող պաստառներ են»,- նկատում է Կարապետյանցը:

Լևոն Բարսեղյանն ասում է՝ հանցագործություն է սահմանափակել անձի սահմանադրական իրավունքը, որն իրացվում է օրինական ճանապարհով։ Նա վստահ է՝ նման դեպքերի կրկնությունը թույլ չտալու համար պատասխանատուները ոչ միայն պետք է պատժվեն, այլև այդ մասին հանրայնացվի։  

Ուշագրավ է, որ Վլադիմի Պուտինի հետ դեռևս իր առաջին հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսախցիկների առաջ խոսում էր միմյանց ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության մասին։ 

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 17-ին նոտա էր հղել Հայաստանի Արտգործնախարարությանը՝ հայտարարելով, որ վրդովված է, մեջբերում՝ «Տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ արտանետումների կապակցությամբ, որոնք օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությանն առնչություն ունենալու հրեշավոր և կեղծ մեղադրանքներ են պարունակում հասցեագրված ռուսաստանյան կառույցներին»:

Ռուսաստանի դեսպանությունը նաև իշխանություններին էր դիմել՝ ընդգծելով՝ ակնկալում են, որ «նման ոչ բարեկամական դրսևորումների կանխարգելմանն ուղղված քայլեր կլինեն, ներառյալ՝ անհրաժեշտ հրապարակային մեկնաբանություններ»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ ոստիկանների երեկվա վարքագիծը նշանակում է, որ  ՀՀ-ն կատարում է ՌԴ դեսպանության հղած նոտայի պահանջները, այլ կերպ ասած՝ Կրեմլի ցանկությունները։ Ոչ միայն ՌԴ-ում են իշխանությունները պայքարում ընդդիմադիրների դեմ, այլև Հայաստանում են պայքարում պուտինյան ռեժիմին դեմ արտահատվողների դեմ։

Ի դեպ, Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ռուսական նոտային, սակայն թե ինչ բովանդակություն ունի այդ պատասխանը, ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ կոռեկտ չէ դա հրապարակելը։ Սաքունցի պնդմամբ՝ սա ևս մի շարք հարցեր է ծնում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասում է՝  ոստիկանները, ընդհակառակը, պիտի աջակցեին օրինական հավաքին, ոչ թե բերման ենթարկեին 2 տասնյակից ավելի մասնակիցների։ Ոստիկանությունը կատարել է իշխանության հրահանգը՝ կարծում է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը․

«ՌԴ դեսպանի կապրիզով ՀՀ-ում չպետք է ցույց ցրվի»,- ասում է Իոաննիսյանը:

Նինա Կարապետյանցն իր հերթին չի հասկանում կատարվածի տրամաբանությունը․ հիշեցնում է, որ յուրաքանչյուր ապրիլի 24-ին աշխարհի տարբեր քաղաքաներում հայերը նմանատիպ ակցիաներ, երթեր են իրականացնում, բայց դրանք չեն արգելվում։ Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացում այլ երկրներում, ժողովրդավարությունը հենց սրանով է տարբերվում` ընդգծում է Կարապետյանցը:

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ եթե նույնիսկ պաստառներն անպարկեշտ արտահայտություններ էին պարունակում, ապա ոստիկանները կարող էին պահանջել հեռացնել դրանք, բայց ո՛չ բերման ենթարկել։ Ի դեպ, իրավապահների գործողությունների առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ևս պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան