Վրաստանի մաքսակետերում սահմանը հատողների համար մեկուսացման տարածքներ են ստեղծվել

Լուրեր

27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
27.11.2026 | 19:25
ՍԴ նախագահի ընտրությունը տապալած Երվանդ Խունդկարյանի որդին վարչական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդ է
Բոլորը

Կորոնավիրուսի և այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության «Կազբեգի» և «Քութայիսի օդանավակայան» մաքսային անցակետերում սահմանը հատած անձանց համար մեկուսացման տարածքներ են կազմակերպվել, հաղորդում է aliq.ge-ն։

Բժշկական տարածքները լիովին համապատասխանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) առաջարկություններին և հատկապես կարևոր են միջսահմանային հիվանդությունների վերահսկման համար:

Նշված նախագիծն իրականացվել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) աջակցությամբ շարունակվող ծրագրի շրջանակներում, ֆինանսավորել է Միգրացիայի հարցերով Շվեյցարիայի պետական ​​քարտուղարությունը (SEM)։

Ծրագրի շրջանակներում IOM հիվանդությունների տարածման ռիսկերը նվազագույնի հասցնելու և առողջության համար անվտանգ միջավայր ապահովելու նպատակով ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչությանը տրամադրվել են անհատական ​​պաշտպանիչ սարքավորումներ (դիմակներ, բիոօբինեզոններ, նաև բժշկական խալաթներ, պաշտպանիչ ակնոցներ, կոշիկներ, ռեսպիրատորներ և միանգամյա օգտագործման ձեռնոցներ):

«Կազբեգի» մաքսակետում անցկացված միջոցառմանը ներկա էին Եկամուտների ծառայության մաքսային վարչության պետի տեղակալ Էլգուջա Բերաձեն, միջազգային կապերի բաժնի պետի տեղակալ Դաչի Քինքլաձեն, Շվեյցարիայի փոխդեսպան Ուրս Բիրը և IOM-ի սահմանների համալիր կառավարման ծրագրի ղեկավար Մասիմո Ռամանզինին:

Մաքսային վարչության պետի տեղակալը կրկին շնորհակալություն է հայտնել ծրագրին աջակցության համար և հույս հայտնել, որ քաղաքացիների առողջության ապահովման և օրինական միգրացիան խթանելու ուղղությամբ արդյունավետ համագործակցությունը հետագայում ևս ակտիվ կշարունակվի։