Բացահայտվել է թանկարժեք քարերի ու կանխիկ դրամական միջոցների առանց հայտարարագրման տեղափոխման դեպք․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող թանկարժեք քարերի փոխադրման դեպքերը, ինչպես նաև շարունակում է պայքարը հանրապետության սահմանով առանց հայտարարագրման կանխիկ դրամական միջոցների տեղափոխման դեմ։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ պրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցները, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում, Արևմտյան մաքսատուն վարչության աշխատակիցների հետ համատեղ մաքսային զննման են ենթարկել Դուբայ-Երևան ավիաչվերթով ժամանած ՀՀ քաղաքացի Վ. Ո.-ին, ով ընտրել էր մաքսային հսկողության «կանաչ ուղի» ընթացակարգը: Նրա նկատմամբ իրականացված մաքսային հսկողության արդյունքում վերջինիս մոտ հայտնաբերվել է 40.900 ԱՄՆ դոլար չհայտարարագրված գումար, իսկ անձնական զննման արդյունքում հայտնաբերվել են չհայտարարագրված` տարբեր չափի և քաշի ադամանդե քարեր: Փաթեթավորումների և առկա սերտիֆիկատների վրա առկա տվյալների համաձայն, իրավախախտման առարկա հանդիսացող ադամանդների ընդհանուր զանգվածը կազմում է ավելի քան 70 կարատ։

Քաղաքացու մոտ չհայտարարագրված կանխիկ գումար հայտնաբերելու փաստով՝ կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից նախապատրաստվել են նյութեր` ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որոնք տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը, իսկ մաքսային հսկողությունից թաքցված ադամանդե քարեր հայտնաբերելու փաստով՝ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից առանձնացվել են նյութեր՝ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը: