Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի՝ «Լոռի» և «Չանախ» տեսակի պանիրների թողարկումը

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատերեր Արթուր Մարկոսյանին (Շիրակի մարզ, գյուղ Արևշատ) և Ռուբեն Պապիկյանին (Արագածոտնի մարզ, քաղաք Ապարան) պատկանող կաթնամթերքի արտադրամասերի առանձին գործառույթը՝ համապատասխանաբար «Չանախ» և «Լոռի» տեսակի պանիրների արտադրությունը։

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ որոշման հիմքը Տեսչական մարմնի Շիրակի և Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների վերահասկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումներն են, մանավորապես՝ ստուգման ժամանակ նմուշառված պանրի լաբորատոր փորձաքննության արդյունքը:

Ըստ այդմ՝ «Չանախ» տեսակի պանրի (Շիրակի մարզ, գյուղ Արևշատ) և «Լոռի» տեսակի պանրի (Արագածոտնի մարզ, քաղաք Ապարան) նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Նշված խախտումների վերացման համար սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը սահմանել է ժամկետ: