Թուրքիան Սաուդյան Արաբիայից 20 մլրդ դոլարի դեպոզիտ է ակնկալում․ ԶԼՄ-ներ

Լուրեր

09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
Բոլորը

Թուրքիան 20 մլրդ դոլարի դեպոզիտ է ցանկանում ստանալ Սաուդյան Արաբիայից՝ արտարժույթային պահուստներն ուժեղացնելու համար, գրում է Middle East Eye-ը։

Թուրքական Dunya թերթը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է, որ սպասվում է, որ Սաուդյան Արաբիան նախնական 10 մլրդ դոլար է ներդնելու Թուրքիայի գանձապետական պարտատոմսերում և հաշիվներում։ Թուրքական գանձապետական աղբյուրներից մեկն էլ Middle East Eye-ին հաստատել է, որ տեխնիկական բանակցություններ են ընթանում՝ Սաուդյան Արաբիայից 20 միլիարդ դոլար ստանալու համար:

Հիշեցնենք, որ դեռ հունիսին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանն այցելել էր Անկարա՝ վերջ տալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ չորս տարվա տարաձայնությանը։ Հավելենք, որ այս այցը կայացավ այն բանից հետո, երբ Անկարան դադարեցրեց դատական գործը, որով որպես մեղադրյալներ անցնում էին լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեջ կասկածվող սաուդցի գործակալները:

Ի դեպ, Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին այս ամիս վաղ հայտարարել էր, որ Թուրքիային անհրաժեշտ է 30-35 մլրդ դոլար՝ ընթացիկ հաշվի դեֆիցիտը ֆինանսավորելու համար, որը մեծացել է էներգակիրների գների աճի պատճառով: Նա նշել էր, որ Թուրքիան փնտրում է օգնություն մոտակա երկրներից, ինչպիսիք են Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան։

Էմմա Չոբանյան