Բուլղարիայի նոր կառավարությունը դադարեցրել է գազային բանակցություններն Ադրբեջանի հետ՝ վերադառնալով ռուսական գազին

Լուրեր

15.10.2026 | 12:52
Ոնց որ զենքը պահել էին մեր վրա, ասում էին` գիտության փողն ավելացրեք. ավելացրել ենք, բայց ոչ ոք չի ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:34
Խնդիր եմ դրել՝ մինչև 2031թ․ վավերացնել խաղաղության պայմանագիրը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին․ դպրոցներ ու մանկապարտեզներ են փակվել
15.10.2026 | 12:21
Պետք չի ջղայնացնել. Փաշինյանը խոսեց Աջափնյակում կրպակների քանդման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:13
Բայրամովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկել
15.10.2026 | 12:12
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:00
ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:55
Չեմ զարմանա` մի օր էլ ասեն՝ Ղարաբաղից տեղափոխված. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:49
Փաշինյանն ասաց` Ալիևը խաղաղության մրցանակի է արժանի, մոռացավ ասել՝ ցեղասպանություն իրականացրած Ալիևը․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:38
Հեռացնել չեք կարող. ընդհարում` ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:34
Ուկրաինային ռուսական զանգվածային հարվածների հետևանքով 5 մարդ զոհվել է, վիրավորներ կան
15.10.2026 | 11:24
Հորդառատ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել Ստամբուլում․ 2 մարդ է զոհվել, դպրոցները փակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
Բոլորը

Բուլղարիայի նոր ժամանակավոր կառավարությունը, որը ձևավորվել է օգոստոսի 2-ին վարչապետ Կիրիլ Պետկովի կաբինետի հրաժարականից հետո, դադարեցրել է գազային բանակցություններն Ադրբեջանի հետ և այժմ վերանայում է նախորդ կառավարության ձեռք բերած պայմանավորվածությունները, գրում է bgnews-ը։

Ժամանակավոր կառավարությունը նաև չի բացառում նոր երկարատև պայմանագրի կնքումը ռուսական «Գազպրոմի» հետ։

Ադրբեջանական գազի պատմությունը հետևյալ կերպ է զարգացել. Կիրիլ Պետկովը, որը նախորդ տարի դեկտեմբերին ընտրվել էր կառավարության ղեկավար, զբաղվում էր «Բուլղարգազի» և «Գազպրոմի» միջև կոռուպցիոն հարաբերությունների հետաքննությամբ։ 2013 թվականին ստորագրված պայմանագրի համաձայն՝ Բուլղարիան Ադրբեջանից տարեկան պետք է գներ մեկ միլիարդ խորանարդ մետր գազ։ Բայց քանի որ Հունաստան-Բուլղարիա գազատարի շինարարության ձգձգման պատճառով Հարավային գազային միջանցքը սկսեց աշխատել միայն 2020 թվականի վերջին, Բուլղարիան Ադրբեջանից ստացավ նախատեսված գազի ծավալի միայն մեկ երրորդը։

Այս տարվա ապրիլին, երբ Սոֆիան հրաժարվեց ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել, «Գազպրոմը» հայտարարեց, որ հունիսի 1-ից, երբ ավարտվում է «Գազպրոմի» և «Բուլղարգազի» պայմանագրի ժամկետը, ամբողջությամբ կդադարեցվի գազի արտահանումը Բուլղարիա։ Ի պատասխան՝ Կիրիլ Պետկովի կառավարությունը հայտարարեց, որ չի երկարաձգելու «Գազպրոմի» հետ համաձայնագիրը, հրաժարվում է ռուսական գազից և ապագայում ածխաջրածինների պահանջարկը փակելու է այլընտրանքային աղբյուրներով, այդ թվում՝ ադրբեջանական գազի մատակարարման միջոցով։

Երբ ավարտվեց Հունաստան-Բուլղարիա փոխկապակցիչի շինարարությունը, պաշտոնապես հայտարարվեց, որ սեպտեմբերի 1-ից Ադրբեջանից երկիր կմատակարարվի 1 միլիարդ խորանարդ մետր գազ, որը կազմում է «կապույտ վառելիքի» Բուլղարիայի կարիքների մեկ երրորդը։

Բացի այդ, Պետկովը հուլիսի 22-ին այցելել էր Բաքու, որտեղ հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ու պայմանավորվել գազի լրացուցիչ ծավալների գնման մասին։ Նա նշել էր, որ Ադրբեջանը կարող է Բուլղարիային, բացի արդեն կնքված պայմանագրից, տարեկան վաճառել 500 միլիոնից մինչև 1 միլիարդ խորանարդ մետր գազ, որի տեղափոխման համար միայն անհրաժեշտ կլինի ավելացնել Հարավային գազային միջանցքի թողունակությունը։ Սակայն մի քանի օր անց Պետկովի կառավարությունը ստիպված հրաժարական տվեց, որից հետո Ադրբեջանի հետ գազային պայմանագրի ապագան անորոշ է։

Նոր վարչապետ Գիլիբ Դոնևի կառավարությունը հայտարարել է, որ Ադրբեջանը զգալի բարձրացրել է գազի գինը, և հիմա այն «Գազպրոմից» բարձր է։

Օգոստոսի 6-ին էներգետիկայի փոխնախարար Էլենկո Բոյկովը բուլղարական Nova հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ժամանակավոր կառավարությունը չի բացառում «Գազպրոմի» հետ նոր երկարաժամկետ պայմանագրի կնքումը։ Նա նշել է, որ պատասխանատվությունը կրում է Պետկովի կառավարությունը՝ հրաժարվելով ռուսական գազի համար վճարել ռուբլով, որի հետևանքով Ռուսաստանը փակել է գազի մատակարարումները և ստեղծել էներգետիկ ճգնաժամ։

Բացի այդ, որոշ բուլղարական լրատվամիջոցներ հաղորդում են, որ Բուլղարիայի էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Ռոսեն Խրիստովը հավանություն չի տվել ICGB AD-ի կառավարման կառուցվածքում փոփոխություններին, որը Հունաստան-Բուլղարիա (IGB) գազային փոխկապակցիչի օպերատորն է։ Նշվում է, որ նախարար Խրիստովը չեղյալ է հայտարարել ընկերությունում նոր նշանակումները, որոնք գազատարի հավաստագրման պարտադիր պայման են և սահմանել են Բուլղարիայի և Հունաստանի կարգավորող մարմինները։ Բուլղարիայի Էներգետիկայի նախարարությունն այս լուրն անվանել է «կեղծ» ու հերքել նման պնդումները։

Էմմա Չոբանյան