Փրկել արագիլներին․ բնության սանիտարները՝ ոչնչացման վտանգի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Աղտոտված վերջին երկու արագիլները սպասում են մաքրման իրենց հերթին: Օրեր շարունակ մի խումբ կամավորներ մաքրում են Արարատի և Արմավիրի մարզերից բերված աղտոտված արագիլների: Մի քանի օր պահում են այստեղ, որպեսզի թռչունները վերականգնվեն, ապա վերադարձնում են բնության գիրկ:

Յուրաքանչյուր արագիլի լվացման գործընթացը տևում է ամենաշատը 30 րոպե՝ կախված թռչնի աղտոտվածության աստիճանից:

Արագիլների մաքրման համար մասնագետները հատուկ լուծույթներ են օգտագործում, ապա դիմակով փակում թռչունների կտուցներն և նրանց մտցնում ջուրը։

«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի հիմնադիր Մանուկ Մանուկյանը մանրամասնում է՝ աղտոտված թռչունները պատված են յուղային թանձր շետրով, ինչն էլ արագիլներին զրկում է թռչելու և կեր հայթայթելու հնարավորությունից:

Գրիբոյեդով գյուղի բնակիչ Խաչիկ Ինջիգուլյանն աչքի տեսածն է պատմում, թե ինչպես են արագիլները հայտնվում կեղտոտված և անօգնական վիճակում: Երբեմն էլ թռչել չկարողանալու պատճառով ընկնում են, վնասվածքներ ստանում:

Արագիլների աղտոտվածության խնդրի մասին առաջին անգամ բնակիչները և բնապահպանները բարձրաձայնեցին 4 տարի առաջ: Տարբեր հասարակական կազմակերպություններ և անհատներ փորձեցին պատճառները հասկանալ: Իրականացրեցին փետուրների նմուշառում և դրանք ուղարկեցին լաբարատորիաներ: Պատասխանները հիմնականում նույնն էին՝ արագիլների աղտոտվածության պատճառը ձկնաբուծարարնների թափոններն են:

2019 թվականին Արարատի մարզում արագիլների աղտոտման դեպքով անգամ քրեական գործ հարուցվեց, սակայն իրավապահ կառույցը մոտ մեկ տարվա քննությունից հետո գործը կարճեց՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Ըստ թռչնաբան, շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանի՝ տևական ուսումնասիրությունները, այդուհանդերձ, ցույց են տալիս, որ թռչունների աղտոտվածության պատճառը միայն ձկնաբուծարանների թափոնները չեն: Հիմնական պատճառները պարզելուց հետո իրավասու մարմինները հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մշակել են ծրագիր, որը, Կարեն Աղաբաբյանի համոզմամբ, թույլ կտա խնդրին համակարգային լուծում տալ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն առանձնացրել է մոտ 300 արտադրամաս, որոնք կարող են ձեթանման թափոններ ունենալ, ապա պարտավորեցրել է այդ ընկերություններին ներկայացնել բնապահպանական հաշվետվություն թափոնների վերաբերյալ:

Արտադրամասերի համար պատրաստվում է նաև ձեռնարկ, որը թույլ կտա այդ ընկերություններին հասկանալ, թե ինչ անել թափոնների հետ:

Կարեն Աղաբաբյանը վստահեցնում է՝ Շրջակա միջավայրի նախարարության և տեսչական մարմնի աշխատանքի արդյունքում այս տարի արդեն աղտոտված արագիլների թիվը զգալիորեն նվազել է: Տվյալները վերլուծվում են, դրանք առաջիկայում կհրապարակվեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էլեն Ավետիսյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: