Արցախի ՊԲ-ն՝ առաջնագծի իրավիճակի մասին․ ԼՂ-ից տեղահանվածների ցույցը ԱՄՆ դեսպանատան առաջ․ Լուրեր

Լուրեր

06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
Բոլորը

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ այս գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ՝ որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Առաջնագծում էական միջադեպեր չեն արձանագրվել։ Չնայած հարաբերական կայունությանը՝ լարվածությունը պահպանվում է։ ՊԲ-ից նաև հերքել են Բաքվի պնդումները, թե, իբր, հայկական կողմն է կրակել իրենց դիրքերի ուղղությամբ։

Արցախից տեղահանված քաղաքացիներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Երևանում ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Նրանք պահանջել են վերականգնել Արցախի սահմանները, վերադարձնել Հադրութը, Շուշին, ընդհանուր առմամբ՝ ԼՂԻՄ սահմանները և հարցերը լուծել բանակցային ճանապարհով։

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է վերջին օրերի ադրբեջանական հարձակումներին և նշել, որ Բաքուն փորձելու է պարբերաբար իրականացվող սադրանքների, իրավախախտումների ու տարաբնույթ ճնշումների միջոցով հասնել Արցախի հայաթափմանը։ Բեգլարյանը նշել է, որ միջազգային ռազմաքաղաքական երաշխիքներն ու մեխանիզմներն ամբողջությամբ չեն ապահովում Արցախի ժողովրդի կայուն անվտանգությունը, և հայկական կողմը ստիպված ու պարտավոր է շարունակաբար բարելավել ռազմավարական դիմադրողականության մակարդակը։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։