Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության վերաբերյալ ՀՀ մտահոգությունները 2021-ին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ ղեկավարությանը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
Քաղաքականություն
05.08.2022 | 22:47ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը։