5-8 նոր բուհ՝ հները փակելու հաշվի՞ն. օպտիմալացման ռիսկերն ու Կառավարության սպասելիքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանում կստեղծվի 100 տոկոս պետական ֆինանսավորմամբ 5-8 բուհ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ներկայացնելով օրենքի նախագիծը, հայտնել է, որ նախատեսվում է ակադեմիական քաղաքի ստեղծում: Կառավարությունը հուլիսի 28-ի նիստում հավանություն էր տվել օրենքի նախագծին:

Factor TV-ն փորձեց ճշտել՝ արդյո՞ք նոր բուհերը կստեղծվեն մի քանի բուհերի միավորման արդյունքում: ԿԳՄՍ նախարարության խոսնակ Գեղամ Մելիքբեկյանն ասաց՝ այս պահին հավելյալ տեղեկություններ չեն կարող տրամադրել` խոստանալով հարցին անդրադառնալ ավելի ուշ:

Մինչ այդ, կրթության փորձագետներին մնում է պարզապես ենթադրություններ ու կանխատեսումներ անել: Սերոբ Խաչատրյանի խոսքով` որոշ բուհերի պարագայում միավորումը պարզապես անխուսափելի է լինելու:

«Օրինակ` Ագրարային և Մանկավարժական համալսարաններում մեծ թվով թափուր տեղեր մնացին, ուստի, ըստ ամենայնի, տեղի կունենա բուհերի օպտիմալացում, այսինքն` մի քանի բուհեր կմիանան, և այդպիսի համադրությունների արդյունքում 16 բուհերի թիվը կիջնի 5-8-ի»,- ասում է փորձագետը:

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը վերջերս տվյալներ ներկայացրեց ընդունելության արդյունքների հետ կապված. այս ուսումնական տարում բուհ է ընդունվել 9․729 դիմորդ։ Թափուր է մնացել 14.158 տեղ, որից 13.900-ը՝ վճարովի, 258-ը՝ անվճար:

Սերոբ Խաչատրյանի խոսքով` եթե մի շարք բուհեր դիմորդների թվի պակասի և ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված են գնալ միավորման, ապա որոշ բուհեր, որոնք նման խնդիրներ չունեն, խոշորացման դեմ դժգոհության մեծ ալիք են բարձրացնելու: Մինչդեռ արմատական բարեփոխումների մեջ նախարարության կողմից առանձնացվում են պետական բուհերի խոշորացումը, գիտահետազոտական ինստիտուտների հետ միավորումը, հետազոտությունների որակի և մրցունակության բարձրացման, ինչպես նաև արդյունավետ սերնդափոխության նպատակով բուհերի խոշորացման ծրագրի շրջանակում բուհերի կառավարման համակարգի վերանայումը:

«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծով պետությունը նպատակ ունի նաև հասնել նրան, որ մինչև 2030-ը հայաստանյան գոնե 4 բուհ ընդգրկվի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-յակում:

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի համոզմամբ` սա լավ, բայց անիրականանալի ցանկություն է. «Կենացային մակարդակի ցանկություն է, այդպիսի հնարավորություն Հայաստանը, ցավոք, չունի: Դա ենթադրում է շատ մեծ ֆինանսավորում… Լավագույն հարյուրակներում ընդգրկված, բարձր վարկանիշով բուհերի տարեկան բյուջեն հավասար է Հայաստանի պետական բյուջեին»:

Սերոբ Խաչատրյանը, սակայն, այն համոզման է, որ եթե միավորվեն, օրինակ, երկու ուժեղ բուհեր, հավանականությունը, որ այդ նոր բուհը կհայտնվի աշխարհի 500 լավագույնների շարքում, բավական մեծ է: Նա, սակայն, ռիսկեր է տեսնում ակադեմիական քաղաքի ստեղծման հետ կապված: Եթե բուհերը կենտրոնացվեն Երևանից դուրս, շատ ուսանողներ ունենալու են, օրինակ, տրանսպորտային խնդիրներ:

Առաջիկայում նախագիծն ուղարկվելու է Ազգային ժողով, իսկ քննարկումներն ու բանավեճերը դեռ կշարունակվեն:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան