Թուրքիայի հետ սահմանի բացումով ՀՀ-ն 30% տնտեսական աճ կունենա կարճ ժամկետում․ մտահոգություններ էլ կան. Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.06.2026 | 00:40
Փաշինյանը Էրդողանի հետ քննարկել է Ախալքալաք–Կարս երկաթուղով Հայաստանից արտահանումների հարցը
02.06.2026 | 23:49
Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
02.06.2026 | 23:22
Երևանի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է
02.06.2026 | 23:13
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.06.2026 | 23:01
ԱՄՆ պատվիրակության՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում ստորագրվել են 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր
02.06.2026 | 22:51
Ռուսաստանը փակում է դուռը, Փաշինյանը հայտարարում է Եվրոպա արտահանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 22:44
Ֆիդանը հայտարարել է, որ Թրամփը ծրագրում է մասնակցել Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
02.06.2026 | 22:30
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իսպանիայի պետքարտուղարը քննարկել են Հայաստան-ԵՄ օրակարգը
02.06.2026 | 22:18
Հրդեհի ահազանգ Երևանում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
02.06.2026 | 22:10
BP-ն Բաքու-Սուփսա նավթամուղի կառավարումը կհանձնի Ադրբեջանին և Վրաստանին
02.06.2026 | 21:56
Հանցագործության մասին 78 հաղորդում, կալանավորվածներ. ՆԳՆ-ն՝ նախընտրական շրջանում արձանագրված դեպքերի մասին
02.06.2026 | 21:43
Խուդաթյանը մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական բացման արարողությանը
02.06.2026 | 21:31
Կան ապացույցներ, որ Ռուսաստանը ցանկանում է՝ ՀՀ ներկայիս վարչապետը պարտվի ընտրություններում. Մարկո Ռուբիո
02.06.2026 | 21:23
Բախում Մասիսում՝ «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավի ժամանակ․ ՆԳՆ-ն հաղորդումն ուղարկել է ՔԿ
02.06.2026 | 21:13
Իսրայելն ու Լիբանանը նոր բանակցություններ են սկսել ԱՄՆ-ում՝ շարունակվող հարձակումների ֆոնին
Բոլորը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Factor TV-ի հարցազրույցում խոսել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմամբ պայմանավորված՝ տնտեսական դրական ակնկալիքներից, ինչպես նաև՝ մատնանշել է ռիսկերը։ Ըստ նախարարի՝ ՀՀ-ն երկու-երեք տարվա ընթացքում 30% տնետսական աճ կունենա՝ ցամաքային սահմանից հետո։ Թուրքական ներդրումներից բխող ռիսկերի հաշվարկներ են կատարվում, և ըստ Քերոբյանի՝ սահմանից բացման դեպքում «պաշտպանական» կարգավորումներ կարվեն։

Ապաշրջափակման հարցով, ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան՝ ՀՀ-ի և Ադրբեջանի դիրքորոշումները մոտեցել են։ Հարց ուղղեցինք Վահան Քերոբյանին՝ Էկոնոմիկայի նախարարությունը հաշվարկե՞լ է օգուտներն ու վնասները, որ բերելու է ապաշրջափակումը, ունե՞ն արդյոք հաշվարկներ՝ ՀՀ-ին ձեռնտու լինելո՞ւ է երկաթուղու կառուցումը։ Մտահոգությունն այն է՝ չստացվի այնպես, որ 200 մլն դոլար ծախսվի, բայց չօգտագործվի, կամ վնասով աշխատի։ Պարոն նախարարը նշում է, որ զարգացած արդյունաբերություն անհնար է ունենալ՝ առանց երկաթուղային հաղորդակցությունների։ Իսկ Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելուց հետո, ըստ նրա, ՀՀ-ն երկաթուղային կապ կստանա ՌԴ-ի, Իրանի, Կենտրոնական Ասիայի հետ, ինչպես նաև՝ ՀՀ-ի տարածքով հնարավոր կլինի երկաթուղիով կապել Սև ծովն ու Պարսից ծոցը։

Արևմտյան ներդրումներ ներգրավելու նպատակով Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստվում է շուտով դիմել ԱՄՆ-ի իշխանություններին, որպեսզի ՀՀ-ին տրվի շուկայական տնտեսության կարգավիճակ։ Վահան Քերոբյանը մանրամասնեց, թե ինչ օգուտներ կունենա ՀՀ-ն, երբ ԱՄՆ կառավարությունն այդպիսով սիգնալ տա ամերիկացի ներդրողներին՝ ՀՀ-ում ևս ներդրումներ կատարել։

ՀՀ-ն ընդգրկվել է ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի՝ այն երկրների ցանկում, որոնց տարածքով պատժամիջոցների տակ հայտնված ապրանքները կարող են հասնել Ռուսաստան և Բելառուս: Նույնիսկ դա նշանակում է, որ ՀՀ-ի նկատմամբ եղել են կասկածներ։ Նախարարն ասաց, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ-ն այդ ցուցակում չընդգրկվեր, քանի որ ԵՏՄ-ի անդամ է՝ Բելառուս և ՌԴ-ի հետ ազատ առևտրի ռեժիմ ունի։ Միաժամանակ, նախարարը վստահեցրեց՝ ուշադրությամբ հետևում են, որպեսզի ՀՀ-ն չդառնա սանկցիաներից խուսափելուն օժանդակող երկիր՝ մեր պետության դեմ էլ սանկցիա չլինի։

Էկոնոմիկայի նախարարը խոսել է նաև Ամուլսարը՝ առաջիկայում շահագործելու, Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման ծրագրի, հողային ռեֆորմի, գյուղատնտեսության զարգացման և այլ հարցերի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան