Ըմբիշ Սլավիկ Գալստյանը՝ միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր
67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 8-1 հաշվով հաղթեց Ճապոնիայի ներկայացուցչին` դառնալով Վարշավայում ընթացող միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր։ Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։
Գևորգ Ղարիբյանը 2:4 հաշվով պարտվել է չինացի մրցակցին և գրավել 5-րդ տեղը: