Հիմնվել է Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիան. նախագահը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն է

Լուրեր

19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
19.11.2026 | 15:30
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Չինաստանում անցկացված միջազգային ծրագրին
19.11.2026 | 15:21
Բաքուն արդարացրել է հայ գերիների շինծու դատավճիռները և Ֆրանսիային կոչ արել «զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»
19.11.2026 | 15:10
Փաշինյանը՝ իր հրաժարականի պայմանի մասին // Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
19.11.2026 | 14:30
Բաքուն Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններ է ակնկալում․ Հաջիև
19.11.2026 | 14:22
Արցախի և Հայաստանի միավորման քաղաքական օրակարգ չկա, որովհետև Արցախում հայեր չեն ապրում․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հիմնադրվել է Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիան` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:

Կազմակերպության նպատակներն են Հայաստանում սպորտային ծրագրավորման զարգացումը, ծրագրավորման օլիմպիադաների դերի մեծացումը և մասսայականացումը` նպաստելով միջազգային մրցույթներում Հայաստանի դպրոցականների և ուսանողների արդյունքների բարելավմանը:

Նորաստեղծ ֆեդերացիան քայլեր կձեռնարկի ՀՀ ողջ տարածքում ծրագրավորման մրցույթներ կազմակերպելու, օլիմպիական ծրագրավորմամբ հետաքրքրվող ուսանողների և դպրոցականների համար ուսումնական հավաքներ անցկացնելու ուղղությամբ: Առաջնային խնդիրներից են մրցույթների համար ծրագրերի ապահովման նախագծումը և մշակումը, կայքերի պատրաստումը, ինչպես նաև սպորտային ծրագրավորման ուսումնական պլանների և ձեռնարկների պատրաստումը և տպագրումը, ուսումնամեթոդական հետազոտությունների իրականացումը:

Ֆեդերացիան կաջակցի տարածաշրջանային, հանրապետական և միջազգային կապերի հաստատմանը և համագործակցության զարգացմանը` օժանդակություն ցուցաբերելով Հայաստանի դպրոցականների և ուսանողների` ծրագրավորման միջազգային օլիմպիադաներին և հավաքներին մասնակցությանը:

Նորաստեղծ ֆեդերացիայի կանոնադրությամբ սահմանվում է, որ իր առջև դրված նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիան համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների, ՀՀ-ում գրանցված այլ կազմակերպությունների հետ:

Կազմակերպության անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած, ՀՀ կամ օտարերկրյա ցանկացած քաղաքացի, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձ կամ իրավաբանական անձ, որն ընդունում է կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակները և ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը:

Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է կազմակերպության գործադիր մարմնին՝ նախագահին: Կազմակերպության անդամների համար անդամավճար չի սահմանվում:

Հիշեցնենք՝ այս տարվա ապրիլին Երևանի պետական համալսարանում անցկացվել է աշխարհի ամենահին, ամենամեծ և ամենահեղինակավոր ծրագրավորման մրցույթի՝ ICPC-ի («Այ Սի Փի Սի»)՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլը, որի արդյունքում ԵՊՀ «Yerevan SU-2813» թիմը դուրս է եկել եզրափակիչ:

Մրցույթի եզրափակիչը 2023 թվականին տեղի կունենա Եգիպտոսում:

Հավելենք նաև, որ Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիայի կազմում ընդգրկվել են այդ մրցույթի ակունքներում կանգնած անձինք»,- ասված է հաղորդագրությունում։