Վահան Նարիբեկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսրայելում է

Լուրեր

09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսրայելում է․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

«Հուլիսի 18-ին պատվիրակությունն այցելել է Երուսաղեմի հայոց պատրիարքարան եւ հանդիպել Երուսաղեմի հայ պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայոց պատրիարքարանի գործունեությանը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության եւ Հայաստանի միջեւ կապին: Վահան Նարիբեկյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում մշտապես աջակցել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հուլիսի 19-ին հանդիպել է Իսրայելի Քնեսեթի աշխատակազմի գլխավոր տնօրեն Ժիլ Սեգալի հետ: Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների աշխատակազմերի համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը միտված հարցեր: Երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն` տարբեր ուղղություններով զարգացնել աշխատակազմերի համագործակցությունը, նախագծել համատեղ ծրագրեր: Վահան Նարիբեկյանն ընդգծել է միջազգային գործընկերների հետ համագործակցելու ՀՀ ԱԺ աշխատակազմի պատրաստակամությունը:

Հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է նաեւ Քնեսեթի կողմից կազմակերպված երկօրյա «Խորհրդարանական ավագ պաշտոնյաների համար» խորագրով աշխատաժողովին: Միջոցառմանը մասնակցել են Գերմանիայի Բունդեսթագի, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի, Կանադայի Համայնքների պալատի, Ավստրիայի խորհրդարանի եւ մի շարք այլ պետությունների խորհրդարանների աշխատակազմերի բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Քննարկվել են աշխատակազմերի գործունեության կարգավորման համար ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, բյուջետավորումն ու հետազոտական կարողությունները, ներկայացվել են Քնեսեթի աշխատակազմի ժողովրդավարական կրթության մեխանիզմները:

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել է նաեւ Քնեսեթի խոսնակ Միկի Լեւին` կարեւորելով աշխատակազմերի հսկայական ներուժն ու ազդեցությունը խորհրդարանների արդյունավետ եւ անխափան գործունեության վրա»,- ասված է հաղորդագրությունում։