Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատում են ԵՄ-Ադրբեջան նոր գազային գործարքը․ The Guardian

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատում են ԵՄ գազային գործարքը Ադրբեջանի հետ, որով Եվրոպան փորձում է նոր աղբյուրներ գտնել ռուսական գազին փոխարինող, գրում է The Guardian-ը։

Երկուշաբթի օրը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կնքեց էներգետիկ նոր հուշագիրը։ Կանգնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողքին՝ Ֆոն դեր Լեյենն ասել էր․ որ ԵՄ-ն դիվերսիֆիկացվում է Ռուսաստանից և շրջվում դեպի «ավելի վստահելի, գործընկերների»՝ հավելելով, որ ուրախ է Ադրբեջանին նրանց թվում համարելու համար:

«Դուք իսկապես կարևոր էներգետիկ գործընկեր եք մեզ համար և միշտ վստահելի եք եղել»,-ասել էր նա։

Լրատվամիջոցը նշում է՝Ալիևը,որը ղեկավարում է մոլեգնող կոռուպցիան և ակտիվիստների ու անկախ լրատվամիջոցների ճնշումները իր իշխանության 19 տարիների ընթացքում, ԵՄ-ի հետ ստորագրված էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը բնութագրել է, որպես «ապագայի ճանապարհային քարտեզ»:

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը  նշում է, որ ԵՄ-ն չպետք է ստորագրեր հուշագիրը և չմտներ քննարկված նոր երկկողմ համաձայնագրի մեջ՝առանց պնդելու քաղաքական բարեփոխումները՝ բազմաթիվ քաղբանտարկյալների ազատ արձակում և օրենքների փոփոխություններ, որոնք խիստ սահմանափակում են հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին:

«Ադրբեջանը նավթ և գազ է օգտագործում ԵՄ-ին հիմնարար իրավունքների հարցերում լռեցնելու համար։Իրականությունն այն է, որ Ադրբեջանի իշխանությունները հայտնի են կոռուպցիան հետաքննող քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ ճնշում գործադրելով, հատկապես, երբ խոսքը գնում է նավթի և գազի մասին»,-ասել է կազմակերպության ԵՄ տնօրենի պաշտոնակատար Ֆիլիպ Դամը։

Ըստ Human Rights Watch-ի՝ մարտին բանտից ազատ են արձակվել ընդդիմության մոտ 40 առաջնորդներ, լրագրողներ և քաղաքացիական հասարակության առաջնորդներ, սակայն տասնյակները շարունակում են անօրինական բանտարկվել:

«ԵՄ-ն չպետք է ասի երկրին վստահելի, երբ այն սահմանափակում է քաղաքացիական հասարակության խմբերի գործունեությունը և ճնշում քաղաքական այլախոհությունը»,-ասել է Դամը։

Amnesty International-ի Բրյուսելի գրասենյակի տնօրեն Իվ Գեդին էլ, մասնավորապես, ասել է

«Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ ծառայում է որպես հիշեցում, որ ռեպրեսիվ և անպատասխանատու ռեժիմները հազվադեպ են հուսալի գործընկերներ, և որ մարդու իրավունքների հաշվին կարճաժամկետ նպատակներին հասնելը, աղետի բաղադրատոմսն է»:

 

Էմմա Չոբանյան