Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել «հացահատիկային միջանցքի» ընդհանուր սկզբունքների շուրջ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի, ՌԴ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը ուկրաինական արգելափակված նավահանգիստներից հացահատիկի և պարենի անվտանգ արտահանման հարցով կարող է տեղի ունենալ այս շաբաթ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի և տարբեր  հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, գրում է Անադոլու գործակալությունը։

Աքարն անդրադարձել է նաև Թուրքիայի իշխանությունների դիվանագիտական ջանքերին՝ լուծելու հացահատիկային խնդիրը։

Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը հիշեցրել է, որ հուլիսի 13-ին Ստամբուլում տեղի է ունեցել առաջին քառակողմ հանդիպումը՝ ուկրաինական հացահատիկի սևծովյան արտահանման ապաշրջափակման հարցով։

«Սև ծովում «հացահատիկային միջանցքի» պլանի իրականացման ընդհանուր սկզբունքների շուրջ պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել։ Թուրքիան ջանքեր է գործադրում կոնկրետ քայլերի ուղղությամբ՝ այս ծրագրի իրականացման համար»,- ասել է Աքարը։

Նա նշել է, որ  հացահատիկի խնդրի մանրամասները կրկին կուսումնասիրվեն Ստամբուլում կայանալիք նոր հանդիպման ժամանակ։

«Քննարկվում է Ստամբուլում համակարգման կենտրոնի ստեղծումը, նավահանգիստներ մուտքի ու ելքի համաձայնեցումը, նավագնացության անվտանգությունը։ Այս ամենը օրակարգի հիմնական տեխնիկական հարցերն են»,-ասել է Աքարը։

Հավելենք, որ վաղ Իրանում կայանալիք հանդիպմանը Թուրքիայի ու ՌԴ-ի նախագահները ևս քննարկելու են  հացահատիկային խնդրի լուծման հարցը։

Էմմա Չոբանյան