Վարչապետի որոշմամբ հաստատվել է Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2022 թ․ հաղորդակցման գործողությունների ծրագիրը

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2022 թ․ հաղորդակցման գործողությունների ծրագիրը։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի
Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն
որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության 140-րդ կետը՝
1. Հաստատել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2022 թվականի
հաղորդակցման գործողությունների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել՝
1) պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և
առաջարկել ինքնավար մարմինների և անկախ պետական մարմինների ղեկավարներին, տեղական ինքնակառավարման մարմիններին` 2022 թվականի ավարտից
հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել կիսամյակային հաշվետվություն սույն
որոշմամբ հաստատված հավելվածում ներառված գործողությունների կատարման
մասին.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն
որոշման 2-րդ կետով սահմանված հաշվետվությունները ստանալուց և ամփոփելուց
հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել դրանց հրապարակումը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կայքէջերում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից»,- ասված է որոշման մեջ։

հավելված