ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնության են եկել Ուկրաինային ռազմական օգնության նոր տրանշի շուրջ

Լուրեր

19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
19.11.2026 | 15:30
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Չինաստանում անցկացված միջազգային ծրագրին
19.11.2026 | 15:21
Բաքուն արդարացրել է հայ գերիների շինծու դատավճիռները և Ֆրանսիային կոչ արել «զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»
19.11.2026 | 15:10
Փաշինյանը՝ իր հրաժարականի պայմանի մասին // Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
19.11.2026 | 14:30
Բաքուն Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններ է ակնկալում․ Հաջիև
Բոլորը

ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնության են եկել Ուկրաինային ռազմական օգնության նոր տրանշի շուրջ: Այս մասին այսօր հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, փոխանցում է Ինտերֆաքսը:

«Ես ողջունում եմ ԵՄ ԱԳ նախարարների որոշումը Ուկրաինային օգնության հինգերորդ տրանշի վերաբերյալ: Այժմ ԵՄ օգնության ընդհանուր ծավալը, որը նախատեսում է Ուկրաինայի զինված ուժերին սպառազինության և տեխնիկայի մատակարարում, հասել է 2,5 միլիարդ եվրոյի»,- ասել է նա թվիթերում:

Ավելի վաղ եվրոպական լրատվամիջոցները հայտնել էին, որ ընթացիկ տրանշը կկազմի 500 մլն եվրո։

Հիշեցնենք, որ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը, որն այսօր հանդիպում է Բրյուսելում, նախատեսում է աշխատել ուկրաինական իրավիճակի հետ կապված երեք ուղղություններով՝ աջակցություն Ուկրաինային, պատժամիջոցներ Ռուսաստանի Դաշնության դեմ, միջազգային հանրությանը տեղեկացնել հակամարտության հետևանքների մասին։

Տաթև Ֆռանգյան