Շվեդիայի Գերագույն դատարանը մերժել է Գյուլենական շարժման անդամին արտահանձնել Թուրքիային

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Շվեդիայի Գերագույն դատարանը մերժել է  Գյուլենական շարժման ենթադրյալ բարձրաստիճան անդամ Յըլմազ Այթանի արտահանձնումը Թուրքիային, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Դատարանը մերժել է դիմումը՝ նշելով, որ Այթանի  գործունեությունը հանցակազմ չի պարունակում։

Թուրքիայի արդարադատության նախարարությունը Այթանի արտահանձնման դիմում է ներկայացրել Շվեդիային՝ նրան մեղադրելով զինված ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու ու ղեկավարելու մեջ։ Թուրքիայի իշխանությունները շարժանն են մեղադրում 2016թ-ին  պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ։

48-ամյա Այթանը եղել է Գյուլենի շարժման պարագլուխներից մեկը, որը  ղեկավարել է կազմակերպության դպրոցները Աֆղանստանում։ 2018 թվականից Շվեդիայում մշտական բնակության թույլտվություն ունենալով՝ նա շվեդական իշխանությունների կողմից ստացել է փախստականի կարգավիճակ։

Հավելենք, որ Թուրքիան Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության վետոն հանեց այն բանից հետո, երբ երեք երկրները հուշագիր ստորագրեցին, որի համաձայն Սկանդինավյան երկրները նաև Անկարային են արտահանձնելու «ահաբեկիչներին»։

Թուրքիան էլ գրավոր  հարցում է ուղարկել Շվեդիային և Ֆինլանդիային՝ պահանջելով արտահանձնել  «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» և FETO-ի ՝ Գյուլենական շարժման ներկայացուցիչներին։

Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոն էլ վստահեցրել էին, որ կատարելու են ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն դրա հետ մեկտեղ չէին երաշխավորել քրդերի արտահանձնումը թուրքական դիմումների համաձայն։ Նրանք նշել էին, որ արտահանձնման որոշումը կայացնելու է դատարանը և գործընթացներն ընթանալու են երկրների օրենսդրությանը համապատասխան։

Էմմա Չոբանյան