Ժողովրդական ստեղծագործության փառատոն՝ վարպետաց քաղաքում

Լուրեր

16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գյումրու համայնքապետարանի համագործակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 16-ին Գյումրու «Վարդանանց» հրապարակում իրականացրել է «Գյումրի. վարպետաց քաղաք» խորագրով արհեստների փառատոնը:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Ողջունելով փառատոնի շուրջ հավաքվածներին՝ ժողովրդական ստեղծագործության վարպետներին, ԱՊՀ երկրներից ժամանած մասնակիցներին, քաղաքի հյուրերին, զբոսաշրջիկներին, վարչության պետն ընդգծել է այդ հարթակի կարևորությունը՝ նշելով, որ ավանդական արհեստների փառատոնը համագործակցության, նոր գաղափարների ստեղծման, մշակութային ժառանգության պահպանության և փոխանակման հարթակ է:
Անդրադառնալով փառատոնի անցկացման գաղափարին՝ Աստղիկ Մարաբյանը տեղեկացրել է, որ այն ձգվում է 2020 թվականից, երբ ԱՊՀ համագործակցության երկրների կողմից 2022 թվականը հայտարարվել է ժողովրդական ստեղծագործության ու մշակութային ժառանգության տարի, և այդ շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, հանդես գալով փառատոնի կազմակերպման նախաձեռնությամբ, այն իրականացնում է Հայաստանի մշակութային մայրաքաղաքում՝ Գյումրիում:
💭«Գյումրիի ընտրությունը պատահական չէ, քանի որ պետական մշակութային քաղաքականության ռազմավարական առաջնահերթություններից են մշակույթի ապակենտրոնացումը և մշակույթի միջոցով մեր համայնքներում սոցիալական, տնտեսական կյանքի աշխուժացումը և զարգացումը: «Գյումրի. վարպետաց քաղաք» փառատոնի հիմնական նպատակն է մշակութային մեկ հարթակում միավորել արդի շրջանի ժողովրդական արհեստները, բարձրացնել դրանց ճանաչելիությունը և նպաստել այդ ժառանգությունը կրող ու փոխանցող անհատների ստեղծագործական առաջխաղացմանը: Նմանօրինակ փառատոները յուրօրինակ մշակութային խառնարան են, որ մի կողմից ներկայացնում են ժառանգության բազմաշերտ դրսևորումներն ու ստեղծագործական բազմազանությունը, մյուս կողմից մեկ հավաքական միջավայրում խտացնում են մշակութային ինքնության գենետիկ զարգացման շղթան: Այդ գենետիկ կոդի բանալին գտնվում է այս տաղավարներում առատորեն ներկայացված փայտե և արծաթե իրերի, գունավոր թելերով հյուսված գորգերի զարդանախշերի մեջ»,- նշել է Աստղիկ Մարաբյանը և հավելել, որ փառատոնը լինելու է շարունակական՝ ամեն տարի իրականացնելով Հայաստանի տարբեր համայնքներում, այդ կերպ նպաստելով ոչ միայն համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու փոխանցմանը, այլև խթանելով Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացմանը:
💭Եզրափակելով խոսքը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետարանի, Գյումրու համայնքապետարանի գործընկերներին՝ փառատոնի կայացման գործում ցուցաբերած ակտիվ և արդյունավետ համագործակցության համար:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանի տեղեկացմամբ՝ փառատոնն իր շուրջն է համախմբել շուրջ 65 վարպետների՝ ՀՀ մարզերից, Ռուսաստանից և Բելառուսից:

«Փորձել ենք հնարավորինս ապահովել բազմազանությունը. 30 տաղավարներում ներկայացված են գորգերի, կարպետների, ասեղնագործության և ժանեկագործության տեսակներ, տիկնիկագործության, բրուտագործության, խեցեգործության, փայտի գեղարվեստական փորագրության տարբեր նմուշներ, արծաթից և այլ մետաղներից պատրաստված զարդեր: Այս ամենին զուգահեռ՝ ցուցադրվում են նաև կենսունակ արվեստի այլ տեսակներ, մասնավորապես՝ լարախաղացությունը, որը ներկայում անհապաղ պաշտպանության կարիք ունեցող մշակութային արժեք է, քանի որ այդ ուղղությամբ սերնդափոխության խնդիր կա: Բացի գեղարվեստական աշխատանքների ցուցադրությունից՝ վարպետները նաև վարպետաց դասեր են անցկացնում և իրենց հմտություններով կիսվում մյուսների հետ: Փառատոնի շրջանակում ելույթ կունենան նաև ազգագրական երգի, պարի խմբեր»,- եզրափակել է Նաիրա Կիլիչյանը:

Ժողովրդական ստեղծագործության վարպետ, բրուտ-խեցեգործ Լևոն Հովհաննիսյանը փառատոնի շրջանակում ներկայացնում էր իր ձեռքի աշխատանքները. յուրօրինակ սպասքներ, զարդատուփեր, հուշանվերներ, կիրառական-դեկորատիվ արվեստի այլ իրեր:

«Մեր տաղավարում ներկայացված են իրեր տարբեր ճաշակի և նախասիրությունների անձանց համար, այստեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իրեն դուր եկածը: Իմ պատրաստած բոլոր իրերը ձեռքի աշխատանքներ են, այսինքն՝ կաղապարային չեն, ջնարակապատման տեխնոլոգիաներն էլ տարբեր են՝ սննդային և դեկորատիվ: Աշխատանքների մեջ կան նմուշներ, որոնք համադրված են գունավոր օրգանական ապակիով և կերամիկայով: Բոլոր աշխատանքները ինքնատիպ են, որովհետև գաղափարը որևէ տեղից փոխառված չէ, այլ ինքս եմ ստեղծագործում և կյանքի կոչում գաղափարներս: Այսպիսի փառատոները շատ կարևոր են մեզ համար. անձամբ ես մասնակցում եմ այս փառատոնին հանրությանը ներկայացնելու, ճանաչելի դարձնելու աշխատանքներս: Այս հարթակը նաև մարդկանց հնարավորություն է տալիս գեղագիտություն ձևավորելու, ինչը պակաս կարևոր չէ»,- փաստել է ժողովրդական ստեղծագործության վարպետը:

Նշենք, որ փառատոնն ավելի փոքր ձևաչափով կշարունակվի հուլիսի 17-ին Երևանում՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում: Այնուհետև՝ մինչև սեպտեմբեր, այդ միջոցառման շրջանակում թանգարանում պարբերաբար կանցկացվեն մշակութային միջոցառումներ՝ ժողովրդական արհեստների և արվեստների վարպետաց դասեր: