Ճանապարհների հիմնանորոգում, դպրոցի կառուցում․ ՀՀ փոխվարչապետն այցելել է Տավուշի մարզ

Լուրեր

17.02.2026 | 23:22
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Հռոմում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
17.02.2026 | 23:06
Իրանում ցուցարարների նկատմամբ առնվազն 23,000 քրեական գործ է հարուցվել
17.02.2026 | 22:53
Ժնևում բանակցությունների առաջին օրն ավարտվել է. Ումերով
17.02.2026 | 22:37
Իլհամ և Մեհրիբան Ալիևներին զայրացրել են հարսի մասին լուրերը. ինչպես են նրանք Մյունխենում արձագանքել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին
17.02.2026 | 22:25
Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերի շուրջ
17.02.2026 | 22:12
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.02.2026 | 21:56
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի
17.02.2026 | 21:53
Պատրուշևը ՆԱՏՕ-ին սպառնացել է Բալթիկ ծովում պատերազմով՝ ռուսական լցանավերի կալանման պատճառով
17.02.2026 | 21:42
Մասկի SpaceX-ը և xAI-ը մասնակցում են ԱԹՍ-ների ձայնային կառավարման տեխնոլոգիայի մշակման Պենտագոնի գաղտնի մրցույթին. Bloomberg
17.02.2026 | 21:28
Շաքարային դիաբետ ունեցող 29-40 տ. մեր շահառուներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ. Ավանեսյան
17.02.2026 | 21:13
Սիրիայից Իրաք տեղափոխված ԻԼԻՊ-ի դատապարտված զինյալների թվում Ադրբեջանի 55 քաղաքացի կա
17.02.2026 | 21:00
Խայտառակ պատկեր է, երկաթուղում չարաշահման քրգործեր են բացվել․ ՌԴ-ի կոնցեսիոն պայմանագրի խզման հիմքեր կան․ Նարեկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:53
Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից. պաշտպանները՝ Բաքվի դատարանի վճռի մասին
17.02.2026 | 20:45
Սկսում ենք զարգացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները․ Պիեռ Կազալե. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:38
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
Բոլորը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հուլիսի 15-ին մարզային հերթական այցով Տավուշում էր։ Այցի նպատակը մի շարք համայնքներում սուբվենցիայի ծրագրերով, պետական բյուջեի միջոցներով ու միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքին հետևելն էր։

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, Մաթևոսյանին ուղեկցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, համայնքապետեր, այլք:

Դիլիջան համայնքում Համբարձում Մաթևոսյանի առաջին կանգառը եղել է ոլորանների ճանապարհահատվածում, որտեղ մեկնարկել են բարեկարգման աշխատանքները: Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հուլիսի 14-ին, Կառավարության նիստում որոշվեց պահուստային ֆոնդից գումար հատկացնել Մ4 միջպետական նշանակության ճանապարհի 5կմ հատվածը՝ Դիլիջանի ոլորանները, հիմնանորոգելու համար: Աշխատանքների ընթացքին հետևելուց և մի շարք ուղղություններով հանձնարարական տալուց հետո, փոխվարչապետը Դիլիջանում ծանոթացել է նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ իրականացվող 11 բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ վերանորոգման և արդիականացման՝ տանիքների բարեկարգման, շքամուտքերի վերանորոգման և շենքերի բոլոր արտաքին մակերևույթների ջերմամեկուսացման աշխատանքներին: Այս աշխատանքները կավարտվեն 2022 թ.-ի հոկտեմբերին:

Այնուհետև, Համբարձում Մաթևոսյանը եղել է Մյասնիկյան փողոցի 37/2 հասցեից մինչև Մյասնիկյան 117/4 ընկած ճանապարհահատվածում, որտեղ պետական բյուջեի և համայնքային բյուջեի միջոցներով մեկնարկելու են 2,2 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Կրկին Դիլիջանում փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է նաև Խոշորացված համայնքներում համավարակի բացասական ազդեցության մեղմմանն ուղղված դրամաշնորհային հիմնադրամի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համաֆինանսավորմամբ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի համար կառուցվող տաղավարների շինհրապարակ, ծանոթացել այս տարի մեկնարկած աշխատանքների ընթացքին։

Այցի ընթացքում փոխվարչապետն ու մարզպետն այցելել են նաև Իջևանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամաս, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ են խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ:

Մարզային այցի հաջորդ կանգառը Բերդ համայնքում էր, որտեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ադամյան և Նժդեհ փողոցներում ճանապարհների հիմնանորոգման և սալիկապատման աշխատանքներ էին իրականացվում։ Մասնավորապես, կառուցվելու է 275 մ³ հենապատ, Նժդեհ փողոցում իրականացվելու են 1400 մ ճանապարհի սալիկապատման աշխատանքներ՝ տուֆով և գրանիտե սալիկներով, իսկ Ադամյան փողոցում՝ 340 մ ճանապարհի սալիկապատում՝ գրանիտե սալիկներով: Ընդհանուր կատարվելու են 8000 մ² սալիկապատման աշխատանքներ տուֆով և 2450 մ²՝ գրանիտե սալիկներով:

Բերդ համայնքում փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ մասնակցել է Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը, որն իրականություն է դարձել Կառավարություն-Համաշխարհային բանկ փոխգործակցության արդյունքում։ Նշենք, որ Բերդի միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը՝ որպես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի մաս կազմող տարածքային կառույց, սոցիալական ծառայություններ է տրամադրելու Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի 17 բնակավայրերի շուրջ 32 հազար բնակիչներին: Շրջայցի ընթացքում փոխվարչապետին ներկայացվել են Կենտրոնում ներառված սոցիալական 4 ծառայությունները՝ (սոցիալական ապահովության տարածքային բաժինը, զբաղվածության տարածքային կենտրոնը, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը) և միասնական ընդունարանը: Հավելենք, որ ներկայում Հանրապետությունում գործում է Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային 33 կենտրոն, 12-ի շին-վերանորգման աշխատանքներն ընթացքում են, իսկ չորսի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթները կազմման փուլում են:

Բացման միջոցառումից հետո փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է նաև Իջևան համայնքի Գանձաքար բնակավայր, որտեղ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում, ՀՀ պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, 2021 թվականին մեկնարկել են դպրոցի կառուցման աշխատանքները։ Նախատեսվում է, որ երկուսից երեք հարկանի 5 մասնաշենքեր ունեցող դպրոցը շահագործման կհանձնվի 2023 թվականի հուլիսին։

Մարզային այցի վերջին կանգառը Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի շինհրապարակում էր, որտեղ ներկայում իրականացվում են հողային աշխատանքներ։ 3,5 մլրդ դրամ արժողությամբ 36,5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն 2023թ.-ի հունիսին: