Ցուցամոլությունն իրական հավատքի հետ կապ չունի. Ռուբեն Բաբայանը` Քրիստոսի արձան կանգնեցնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
27.10.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
Բոլորը

«Մեր արձանները ժամանակավրեպ են, բացարձակապես չեն համապատասխանում մեր ժամանակների պահանջներին. դրանց մեծ մասը գերեզմանաքարեր են հիշեցնում: Եթե նոր արձան ենք ուզում, այն պետք է լինի էքսկլյուզիվ: Քրիստոսի արձաններ աշխարհում արդեն կան, դրանք կրկնելը զբոսաշրջության տեսանկյունից նոր խոսք չի բերելու»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը` անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի` Հայաստանում Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությանը:

Նրա խոսքով` այն, ինչով ուզում ես գրավել ուրիշներին, պետք է լինի քոնը. «Իզուր չէ, որ զբոսաշրջիկները գերադասում են Գեղարդ գնալ. այն բացառիկ է: Իսկ ցուցամոլությունն իրական հավատքի հետ կապ չունի: Նույն կերպ անճաշակություն են Հայաստանի տարբեր բնակավայրերում տեղադրված տոնածառ հիշեցնող խաչերը: Այնպես է ստացվել, որ անճաշակությունը դարձել է պահանջված: Եթե կա փող, կա նաև թելադրանք, բայց դա ռեստորանում է այդպես: Երբ գործ ունես հանրության հետ, սեփական ճաշակը պարտադրելը` ելնելով պաշտոնից, գումարի չափից, անթույլատրելի է»:

Ռուբեն Բաբայանը խոսել է նաև մեր երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների մասին. «Որպեսզի ունենանք ամուր պետություն, պետք է առաջնորդվենք ոչ թե գեղջկական մոտեցումներով, այլ պետական շահերից ելնելով: Մենք ճկուն և ձևափոխությունների պատրաստ պետություն չենք: Խոսելով փոփոխությունների անհրաժեշտության մասին` յուրաքանչյուրս ինքներս մեզ նկատի չունենք, այլ միայն շրջապատին: Ամեն դեպքում, մեր երիտասարդ սերունդը շատ ավելի պատրաստ է փոփոխությունների: Երիտասարդը հենց նա է, ով փոփոխվում է, սովորում է»:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարն այն համոզման է, որ այն, ինչ չի սովորեցնում հաղթանակը, կարող է սովորեցնել պարտությունը .
«Մեր հանրությունը պարտությունից հետո դարձավ իմաստուն, ազգայնական կոչերի հետևից չվազող: Հիմա նա ավելի խորն է մտածում ինչ-ինչ հարցերի շուրջ»:

Ռուբեն Բաբայանը խոսում է նաև երկրի համար վճռորոշ պահերին մտավորականության դերի մասին. «Մտավորականը չպետք է խուսափի պատասխանատվությունից, «ես» ասելուց, իր սեփական տեսակետից` անկախ այն բանից, թե քանի կողմնակից ունի: Եթե նա փորձում է ընդհանուր հոսքի հետ գնալ, խուսափում է պատասխանատվությունից»:
Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան