Վլադիմիր Պուտինը ստորագրել է «օտարերկրյա գործակալների մասին» նոր օրենք

Լուրեր

16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «օտարերկրյա գործակալների մասին» նոր օրենք, ըստ որի՝ այս կարգավիճակը կարող է տրվել օտարերկրյա ֆինանսավորում չունեցողների։ Օրենքը հրապարակվել է իրավաբանական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։ Այն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Օտարերկրյա ազդեցության տակ գտնվող անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության մասին» օրենքի համաձայն՝ ցանկացած ռուս կամ օտարերկրյա կազմակերպություն կամ անհատ կարող է ճանաչվել որպես «օտարերկրյա գործակալ», եթե նրանք ստանում են օտարերկրյա աջակցություն կամ «այլ ձևերով գտնվում են օտարերկրյա ազդեցության տակ», ինչպես նաև իրականացնում են քաղաքական գործունեություն, կամ Ռուսաստանի ռազմատեխնիկական գործունեության մասին տեղեկություններ են հավաքում, որը «կարող է օգտագործվել երկրի անվտանգության դեմ»։

Գործատուների ասոցիացիաները, առևտրաարդյունաբերական պալատները և միջազգային կազմակերպությունների պաշտոնյաները չեն կարող ճանաչվել որպես «օտարերկրյա գործակալներ», ասվում է փաստաթղթում։

Միևնույն ժամանակ, փաստաթուղթն արգելում է «օտարերկրյա գործակալներին» կրթական և մանկավարժական գործունեություն ծավալել անչափահասների հետ և նրանց համար տեղեկատվական արտադրանք արտադրել, մասնակցել պետական և մունիցիպալ կարիքների համար ապրանքների և ծառայությունների գնմանը, ստանալ պետական ֆինանսական աջակցություն, օգտագործել կարևոր ենթակառուցվածքներ, օբյեկտներ և որպես փորձագետ մասնակցել բնապահպանական պետական փորձաքննություններին:

«Օտարերկրյա գործակալներին» կարգելվի աշխատել պետական  կառույցներում, նրանք չեն կարող լինել ընտրական հանձնաժողովների անդամներ և հանրային միջոցառումների կազմակերպիչներ։

Տաթև Ֆռանգյան