Եվրոպական տիեզերական գործակալությունը դադարեցնում է համագործակցությունը «Ռոսկոսմոսի» հետ

Լուրեր

19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
Բոլորը

Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) դադարեցնում է համագործակցությունը «Ռոսկոսմոսի» հետ ExoMars նախագծի շրջանակներում, հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրեն Յոզեֆ Ասշբախերը, գրում է VOA-ն։

«Հանգամանքները, որոնք հանգեցրել են դրան, ուկրաինական հակամարտությունն է և այդ կապակցությամբ ընդունված պատժամիջոցները»,- պարզաբանել է նա։

Ի պատասխան՝ «Ռոսկոսմոսի» գործադիր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը խոստացել է հանձնարարել Միջազգային տիեզերակայանի ռուս անձնակազմին նույնպես դադարեցնել աշխատանքը ESA-ի հետ։ Բացի այդ, «Ռոսկոսմոսի» մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է ինքնուրույն իրականացնել ExoMars նախագծի սեփական մասը կամ դրանում ներգրավել «բարեկամական» երկրների գործընկերներին։

ExoMars-ը ESA-ի և «Ռոսկոսմոսի» համատեղ առաքելությունն է՝ ուսումնասիրելու Մարսը: Ծրագրի շրջանակներում առաջին տիեզերանավը արձակվել է 2016 թվականին Բայկոնուր տիեզերակայանից Proton-M արձակման մեքենայի միջոցով: Առաքելության նոր մասի շրջանակներում ռուսական «Կազաչոկ» վայրէջքային հարթակը պետք է Մարս հասցներ եվրոպական «Ռոզալինդ Ֆրանկլին» մարսագնացը։

Տաթև Ֆռանգյան