ԱՄՆ-ը ցանկանում է Ռուսաստանի հետ միջուկային հարցերի շուրջ երկխոսություն սկսել, սակայն դա անհնար է Ուկրաինա ներխուժման պատճառով․ Պետդեպ

Լուրեր

19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ն կցանկանար Ռուսաստանի հետ աշխատել  միջուկային անվտանգության հարցում, սակայն դա հնարավոր չի համարում Ուկրաինայում պատերազմի պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների  վերահսկողության  ու միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոնի Ջենքինսը Բրյուսելում վեբինարի ժամանակ, գրում  է ՏԱՍՍ-ը։

«Մենք շարունակում ենք ուշադրություն դարձնել սպառազինությունների վերահսկման հարցերին։ Ցավոք, մենք ստիպված էինք դադարեցնել ռազմավարական կայունության բանակցությունները այն պատճառով, որ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա։ Մենք, իսկապես, ունենք երկխոսության մեխանիզմներ, որոնք կուզենայինք  վերադարձնել՝ քննարկելու միջուկային խնդիրները Ռուսաստանի հետ, սակայն ռուսական ներխուժման պատճառով չկարողացանք դա անել»,- լրագրողներին ասել է Ջենքինսը։ Նա նշել է, որ հիմա Արևմուտքի երկրները կենտրոնացնում են իրենց ջանքերը նրա վրա, որ կանխեն Ռուսաստանի հետ միջուկային պատերազմը։

Էմմա Չոբանյան