ՊԵԿ-ը կանխել է չգրանցված դեղանյութերի վաճառքի դեպքեր

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բացահայտել են Հայաստանում չգրանցված դեղերի վաճառքի դեպքեր․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

«Մասնավորապես, սույն թվականի մայիս-հունիս ամիսներին ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում բացահայտվել և կանխվել են Հայաստանի տարածքում տարբեր դեղատների միջոցով իրականացվող չգրանցված դեղերի մանրածախ վաճառքի դեպքեր:

Այսպես, տեղեկություններ էին ստացվել, որ հանրապետությունում գործող մի քանի դեղատներում իրացվում են իմունոթերապիայի բուժման ժամանակ օգտագործվող, ՀՀ դեղերի գրանցամատյանում չգրանցված, չդրոշմապիտակավորված, հայերեն տառերով չմակնշված, առանց տուփի դեղամիջոցներ, որոնց շուկայական գինը հանրապետությունում տատանվում է 150,000-800,000 դրամի շրջանակում: Ստացված տեղեկությունները ճշտելու և օրինախախտներին բացահայտելու նպատակով ձեռնարկվել և իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Մի շարք տնտեսվարողների նկատմամբ ձեռնարկված և իրականացված համապատասխան միջոցառումների ժամանակ կանխիկ դրամով գնվել են տարբեր դեղանման ապրանքներ: Նշված դեղանման ապրանքների էությունը, ՀՀ դեղերի գրանցամատյանում գրանցված լինելը և դրանց մեջ հոգեմետ նյութերի առկայության հանգամանքը պարզելու նպատակով համապատասխան հարցումներ են կատարվել Առողջապահության նախարարություն և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ Ստացված պատասխան գրություններից պարզվել է, որ ՀՕՀՎ աշխատակիցների կողմից ձեռք բերված դեղանման ապրանքները հանդիսանում են դեղամիջոցներ և գրանցված չեն ՀՀ դեղերի գրանցամատյանում: Կազմված համապատասխան արձանագրությունները, պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկները՝ կից նյութերով ուղարկվել են ՊԵԿ ՀՕՀՎ հետաքննության բաժին, հետագա ընթացքն ապահովելու համար:

Տվյալ դեղերի իրական մատակարարների շրջանակը և այդ դեղերը հանրապետության տարածքում զարտուղի ճանապարհներով հայտնվելու հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են համապատասխան աշխատանքներ։

Նշենք, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել են նաև ՀՀ հարկային օրենսգրքի 408 և 416 հոդվածների պահանջների խախտումներ, այն է՝ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու, ՀԴՄ սարք չունենալու, ինչպես նաև առանց համապատասխան լիցենզիայի, լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման դեպքեր:

Ի դեպ, ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվում են հանրապետությունում դեղերի վաճառքի, ՀՀ սուբյեկտների կողմից իրականացվող առևտրային գործարքների օրինականության վերահսկողություն և մշտադիտարկումներ: Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին զերծ մնալ նմանատիպ գործունեություն իրականացնելուց՝ հետագա վարչական և քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասված է հաղորդագրությունում։