ՆԳՆ միացումը ԱԱԾ-ին հանգեցրեց պալատական հեղաշրջման, ամրապնդվեց հոկտեմբերի 27-ի ոճիրով․ Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
19.11.2026 | 15:30
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Չինաստանում անցկացված միջազգային ծրագրին
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր, նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ հարցին, նախ պատմական էքսկուրս կատարեց, թե ինչու հենց 2002 թվականին քաղաքական իշխանությունը որոշեց սկսել ՆԳՆ-ն դարձնել Ոստիկանություն։

Բաբաջանյանի՝ խոսքով՝ երբ 1996-1997թթ․ Ներքին գործերիր նախարարությունը միացվեց ԱԱԾ-ին, երկրում տեղի ունեցավ պալատական հեղաշրջում և դա ամրագրվեց Հոկտեմբերի 27-ի ոճիրով, երբ խորհրդարանում գնդակահարվեցին ՀՀ պետական այրեր։

«Այդ իշխանությունը իր իշխանությունը պահելու խնդիր ուներ՝ և՛ ոստիկանությունը համակարգի ներսում, և՛ քրեական աշխարհը համակարգից դուրս՝ փողոցում, պետք է ապահովեր այդ իշխանության վերարտադրությունը»,- հայտարարեց Արման Բաբաջանյանը:

«Ոստիկանությունը ցուցակների հարցում պետք է գնար այնպիսի կեղծիքների, որ հարյուր հազարներով քվեներ կեղծվեին, և այդպիսով, պետք է տեղի ունենար պետության և իշխանության բռնազավթում»,- նշեց քաղաքական գործիչը:

Մանրամասները՝ տեսանյութում։