Վերցնելու ենք ԱԻՆ-ի հիմքը․ Անդրեասյանը՝ Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
19.11.2026 | 15:30
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Չինաստանում անցկացված միջազգային ծրագրին
19.11.2026 | 15:21
Բաքուն արդարացրել է հայ գերիների շինծու դատավճիռները և Ֆրանսիային կոչ արել «զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»
19.11.2026 | 15:10
Փաշինյանը՝ իր հրաժարականի պայմանի մասին // Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
Բոլորը

«Ներքին գործերի նախարարության ստեղծումը, ուզում եմ հատուկ շեշտել՝ ոչ թե վերաստեղծումը, այլ նոր նախարարության ստեղծումը շատ կարևոր քայլ է մեր երկրի իրավապահ համակարգի համար»,- Ազգային ժողովում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ նշեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

«Ոստիկանությունը շարունակելու է պահպանել իր շատ կարևոր դերակատարումը, բայց լինելու է սիրտը, մի կարևոր մասը քաղաքացիական կառույցի, քաղաքական կառավարման, որը լինելու է նոր ներքին գործերի նախարարությունը: Մենք մեր միջազգային գործընկերների հետ գտանք լավագույն լուծումը, և մենք զրոյից չենք ստեղծելու նախարարություն, մենք վերցնելու ենք ԱԻ նախարարության հենքը և այնպիսի մոդել ենք առաջարկում, որ լրացուցիչ ծախսեր, լրացուցիչ բեռ չդնի պետության վրա և արդեն եղած ոստիկանության մեծ ներուժը համակցվի եղած քաղաքական մարմիններից մեկի հետ, և կարողանանք ստեղծել մի նոր հետաքրքիր կառույց»,- նշեց Անդրեասյանը՝ հավելելով, որ այս գործում օգնել են միջազգային փորձագետները:

«Ուզում եմ ընդգծել՝ սա ավտոմատ ԱԻՆ-ը ՆԳՆ սարքելու նախագիծ չէ»,- նշեց նախարարը՝ տեղեկացնելով, որ տասնօրյա ժամկետում նախատեսում են օրենսդրական փաթեթի լրամշակում, որից հետո՝ սեպտեմբերին, այն կդրվի Ազգային ժողովի քննարկմանը: