ԲԸՏՄ-ն արձանագրել է օդի աղտոտման դեպքեր
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ վերջին օրերին Երևան քաղաքում և հարակից մարզերում իրականացվել է փոշու արտանետումները նվազեցնելուն ուղղված կանխարգելիչ լայնածավալ միջոցառում․ տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից։
«Վերահսկողական աշխատանքների ընթացքում արձանագրվել է տարբեր մակնիշի ավտոտրանսպորտային միջոցներով առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման 16 դեպք։
Իրականացվել են բացատրական աշխատանքներ։
Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական միջոցառումները շարունակվում են՝ հայտնում են տեսչական մարմնից»,- ասված է հաղորդագրությունում։