Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին

Լուրեր

16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում զարգացնելու և ընդլայնելու համագործակցությունն Արգենտինայի հետ և հույս հայտնել, որ դեսպանի ակտիվ գործունեությունը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ի հեճուկս երկու երկրների միջև հեռավորությանը՝ Հայաստանն ու Արգենտինան ունեն ինտենսիվ հարաբերություններ և դրանք նոր նախաձեռնություններով հարստացնելու լավ ներուժ: Կառավարության ղեկավարն առանձնակի կարևորել է տնտեսական փոխգործակցության և առևտրաշրջանառության ծավալների ընդլայնումը և հավելել, որ մեր երկիրը պատրաստ է արգենտինյան ընկերությունների համար ստեղծել բարենպաստ պայմաններ՝ ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել միջազգային կառույցներում երկկողմ փոխգործակցությունից և հավելել, որ հայկական կողմը պատրաստ է այդ ուղղությամբ գործակցությունն էլ ավելի արդյունավետ դարձնել: Միաժամանակ, վարչապետը բարձր է գնահատել Արգենտինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:

Դեսպան Վերգարան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Հայաստանի ու Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ՀՀ-ում անցկացվում են մշակութային տարբեր միջոցառումներ: Դեսպանը տեղեկացրել է, որ տնտեսության ոլորտում համագործակցությանը նոր զարկ տալու նպատակով քննարկվում է Հայ-արգենտինական առևտրային պալատի ստեղծման հարցը: Մարիանո Վերգարան երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորել է Արգենտինայի հայ համայնքի դերը, որը նրա խոսքով, բավականին համախմբված է և մեծ հարգանք է վայելում իր երկրում:

Հանդիպմանը քննարկվել են գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկկողմ հարաբերությունների զարգացման առումով կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին»,- ասված է հաղորդագրությունում։