Վարչապետի որոշմամբ հանձնաժողով է ստեղծվել
Մշակույթ
08.07.2022 | 14:40Այս տարի հայկական կինոն նշում է 100-ամյակը: Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով, և հաստատվել է դրա անհատական կազմը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Հանձանաժողովի նախագահն է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:
Համաձայն որոշման՝ եռամսյա ժամկետում կմշակվի հոբելյանական միջոցառումների ծրագիր` Հայաստանում և արտերկրում իրականացնելու համար: