Չավուշօղլուն հայտնել է, որ Լավրովի հետ քննարկել են հացահատիկի խնդրի լուծման ՄԱԿ-ի մեխանիզմները

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Ինդոնեզիայում քննարկել է ՄԱԿ-ի մեխանիզմները՝ հացահատիկային խնդրի լուծման համար, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք քննարկել ենք, թե ինչ կարող ենք անել ՄԱԿ-ի առաջարկած մեխանիզմի շրջանակում: Մենք մշտական ​​կապի մեջ ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ուկրաինական կողմի հետ այս հարցի շուրջ: Երեկ ես հեռախոսազրույց ունեցա իմ ուկրաինացի գործընկերոջ հետ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Չավուշօղլուն:

Նա նաև նշել է, որ եթե Մոսկվան ու Կիևը պայմանավորվեն հացահատիկային խնդրի շուրջ, ապա ստեղծվելու է «անվտանգության գոտի» Ուկրաինայի ջրերից դուրս։

Ավելի վաղ էլ Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ որոշակի առաջընթաց կա Սևծովյան նավահանգիստներից հացահատիկի դուրսբերման հարցում, սակայն կան տեխնիկական հարցեր, որոնք պահանջում են քննարկումներ Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հետ։

Հիշեցնենք, որ Լավրովի ու Չավուշօղլուի հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին Ինդոնեզիայում ընթացող G20-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում։

Էմմա Չոբանյան