Բորելը դատապարտել է Թուրքիայի սադրիչ գործողություններն ու համերաշխություն հայտնել Հունաստանին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը դատապարտել է Թուրքիայի սադրիչ գործողությունները՝ համերաշխություն հայտնելով Հունաստանի հետ և նշել, որ Անկարայի դիրքորոշումն անհանգստության աղբյուր է և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում, գրում է ekathimerini-ն։

Նա նշել է, որ Եվրահանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել աշխատել Թուրքիայի հետ՝ աստիճանաբար, համաչափ կերպով ամրապնդելու համագործակցությունն ընդհանուր շահերի տարբեր ոլորտներում՝ պայմանով, որ Թուրքիան զերծ կմնա հետագա սադրանքներից կամ միակողմանի գործողություններից, որոնք խախտում են միջազգային իրավունքը։

Բորելի խոսքով՝ Բրյուսելը շարունակելու է պահանջել Թուրքիայից՝ դադարեցնել բարիդրացիական հարաբերություններին վնասող բոլոր սպառնալիքներն ու գործողությունները և հարգել ԵՄ անդամ բոլոր երկրների ինքնիշխանությունը իրենց տարածքային ջրերի և օդային տարածքի նկատմամբ։

Հավելենք, որ վերջին շրջանում կտրուկ սրվել են Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները։ Անկարան ռազմատենչ հայտարարություններ է հնչեցնում Աթենքի նկատմամբ։ Բացի այդ, Հունաստանը պարբերաբար Թուրքիային մեղադրում է օդային տարածքի խախտումների համար։

Էմմա Չոբանյան